Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի եւ հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները: Երեւանի ժամանակով 08:48-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը ընկել է 0,37 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 39,91 դոլար: WTI մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,27 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 37,2 դոլար: Կորոնավիրուսի համավարակը շարունակում է լուրջ ճնշում գործադրել վառելիքի պահանջարկի վրա: Դրա վերականգնման հետ կապված հոռետեսությունն էլ ավելի է ուժեղացել այն բանից հետո, երբ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտնեց երկրում նավթի առեւտրային պաշարների անսպասելի աճի մասին. մեկ շաբաթում, որն ավարտվել է սեպտեմբերի 4-ին, դրանք աճել են 2 միլիոն բարելով կամ 0,4 տոկոսով եւ հասել 500,4 միլիոն բարելի: Վերլուծաբանները, որոնց կարծիքը մեջբերում է Reuters գործակալությունը, կարծում են, որ պաշարների աճը նաեւ պայմանավորված է նրանով, որ ամերիկյան նավթավերամշակման գործարանները դեռ լիովին չեն վերականգնել արտադրությունը Մեքսիկական ծոցում եւ մյուս տարածաշրջաններում փոթորիկների պատճառով դրա փակվելուց հետո «Այն դեպքում, երբ ԱՄՆ-ում նավթահումքի արդյունահանումը շարունակում է վերականգնվել «Լաուրա» փոթորկից հետո, թվերը ցույց են տալիս, որ նավթավերամշակման գործարաններն արտադրողականությունն էլ ավելի են նվազեցրել վերջին շաբաթվա ընթացքում»,-գործակալությունը մեջբերում է ING Economics-ի վերլուծաբանների կարծիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44