Ադրբեջանցիները մեզ են մեղադրում սադրելու մեջ, մենք՝ իրենց, բայց որպեսզի վերջ դնենք այս թնջուկին, պետք է հետաքննության մեխանիզմ իրականացվի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ խոսելով տավուշյան մարտերի մասին:
«Շատ կարևոր է, որ աշխարհին ցույց տանք մեր տեսակետն այս հարցերի վերաբերյալ: Թեև աշխարհում շատերը հետաքրքրված չեն մեր տարածաշրջանով, բայց ամեն դեպքում պետք է տիրապետեն ճշգրիտ տեղեկության: Եվ ոչ միայն Ադրբեջանի մասով, շատ կարևոր է, որ Թուրքիայի հետ կապված ճիշտ տեղեկություն հասցվի, քանի որ ՆԱՏՕ-ում Ադրբեջանն ավելի քիչ հետաքրքիր պետություն է»,- ասաց նա և հավելեց, որ սա կապ ունի նաև Թուրքիայի փոփոխական արտաքին քաղաքականության հետ:
ՌԴ արտգործնախարարի այն հայտարությանը, թե երկու երկրներին պետք է բանակցային փուլ բերել, Ենգիբարյանը արձագանքեց, թե ՌԴ-ն այս ընթացքում մեծ ազդեցություն ունեցավ և ըստ նրա՝ մենք ապագայում այս խնդիրներին որպես մարտահրավերներ ենք առնչվելու: «Ադրբեջանցիները մեզ են մեղադրում սադրելու մեջ, մենք՝ իրենց, բայց որպեսզի վերջ դնենք այս թնջուկին, պետք է հետաքննության մեխանիզմ իրականացվի»,- նշել է նա և հավելել՝ այդ ամենը պետք է արվի սահմանային լարվածությանը վերջ դնելու և բանակցային փուլ մտնելու համար:
Անդրադառնալով Սփյուռքին վերաբերող սահմանադրական փոփոխություններին, Ենգիբարյանը ընդգծեց, որ դրանք բուռն քննարկման թեմա են և հավելեց՝ այն կետերը, որոնք եղել են նախկինում, բավարար չեն և այդ փոփոխություններով, ըստ նրա, ցանկանում են ֆիքսել Սփյուռքի և հայ ժողովրդի անբաժանելիությունը:
«Իրավական որոշ բարդություններ կան, սակայն մենք պետք է այս հարցը լուծենք, քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ Սփյուռքը պետք է ներկայացուցչական մարմին ունենա, որը խորհրդատվական բնույթով կարող է ազդել այստեղի որոշումների վրա»,- ասաց նա և շեշտեց, որ Սփյուռքը պետք է ունենա խորհրդատվական բնույթի ազդեցություն, բայց նաև կրի պատասխանատվություն:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55