Վրաստանի դպրոցներում հեռավար ուսուցման ռեժիմը դեռ պահպանվում է: Կրթության նախարար Միխեիլ Չխենկելին հրաման է արձակել երկրի դպրոցներում հեռավար ուսուցման գործընթացը կազմակերպելու մասին:
Սեպտեմբերի 15-ին Վրաստանում ուսումնական տարին սկսվում է խառը համակարգով՝ դասերի մի մասը կանցկացվի դասասենյակներում, իսկ մի մասը՝ առցանց: Չնայած համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացմանը՝ Վրաստանի կառավարությունը մտադիր չէ չեղարկել դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսելու որոշումը:
Նախարարի հրամանագրում նշվում է, որ հեռավար ուսուցման ընթացքում խորհուրդ է տրվում օրական անցկացնել ոչ ավելի, քան երեք դաս: Իսկ I-IV դասարանների հեռավար դասերի տևողությունը չպետք է գերազանցի 15-20 րոպեն, V-IX դասարանների համար` 25-30 րոպեն, իսկ X-XII դասարանների համար՝ 35-40 րոպեն:
Միևնույն ժամանակ, խորհուրդ է տրվում դասերին ժամանակ կիրառել տարբեր ինտերակտիվ տեխնիկաներ` 10-15 րոպեանոց ընդմիջումներով` հանգստանալու նպատակով, ներառյալ ֆիզիկական ակտիվությունը: Պարբերաբար հնարավոր է իրականացնել աչքի վարժությունները: Օրինակ՝ հայացքը էկրանից տեղափոխել հեռավորության վրա գտնվող օբյեկտի վրա կամ 5-6 անգամ թարթել աչքերը:
Դպրոցը պարտավոր է հոգալ, որ ոչ մի աշակերտ չմնա առանց հեռավար դասապրոցեսի և ուսման մեջ դասընկերներից հետ չմնա:
Բացի այդ, դպրոցը պարտավոր է ապահովել I-IV դասարանների աշակերտների դասերին առավելագույն հաճախելիությունը: Դպրոցներից պահանջվում է նաև համապատասխան ծառայություններ մատուցել առանձնահատուկ կրթական պայմանների կարիք ունեցող աշակերտների համար:
Նախարարությունը կոչ է անում և պարտավորեցնում բոլոր դպրոցներին պաշտպանել յուրաքանչյուր աշակերտի շահերը, նրանց անձնական տվյալները և այլ իրավական պահանջներ:
Համավարակի պայմաններում դպրոցները հնարավորություն ունեն կիրառելու խառը ուսուցման մոդել, որը ներառում է ինչպես դասարանային, այնպես էլ հեռավար ուսուցում, չնայած I-IV դասարանների աշակերտների համար դպրոցական տարածքում կրթությունը պարտադիր կլինի:
Խառը մոդելի ներդրմամբ V-VI դասարաններում հեռավար ուսուցումը հնարավոր կլինի ոչ ավելի, քան շաբաթը մեկ օր, իսկ VII-XI դասարանների համար` առավելագույնը շաբաթական երկու օր, XII դասարանների համար` առավելագույնը շաբաթական երեք օր:
Խառը ուսուցման մոդելը պետք է համաձայնեցված լինի Կրթության նախարարության և Կրթական ռեսուրս-կենտրոնի հետ:
Դպրոցները կարող են նաև ինքնուրույն որոշել բարձր, միջին և ցածր դասարանների դասաժամերի տևողությունը (առնվազն 30 րոպե) և դասերի մեկնարկի ժամանակը (08:30, 08:45 կամ 09:00):
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44