Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին հանձնարարել է ապահովել Հայաստանում և Ղրղըզստանում գրանցված և Ռուսաստան ներմուծված մեքենաների հետ կապված խնդրի լուծման միջոցառումների շարք, տեղեկանում ենք ԵՏՀ խորհրդի մամուլի ծառայությունից։ Մասնավորապես, որոշվել է ընդլայնել տեղեկատվության փոխանակումը Միության երկրների մաքսային մարմինների միջև, հանձնարարվել է Հայաստանին և Ղրղըզստանին տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի դրույքաչափի, այդպիսի մեքենաների համար վճարված մաքսատուրքերի և հարկերի չափի վերաբերյալ: «Այս միջոցը կօգնի սահմանափակել Ռուսաստանում անձնական օգտագործման մեքենաների ներմուծումը Հայաստանից և Ղրղըզստանից, որոնք ներմուծվել են մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափով, քան գործող ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։ Նման տեղեկատվության առկայությունը նաև կպաշտպանի քաղաքացիներին անբարեխիղճ ձեռնարկատերերից մեքենաներ գնելուց: Արդեն ներմուծված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան տեղեկատվություն ստանալ վճարվող լրացուցիչ տուրքերի չափի մասին»,- ասված է ԵՏՀ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։ Ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանի խոսքով՝ սա ոչ թե լուծում է, այլ լուծման ցուցում: Լուծումը պետք է ընդունի ԵԱՏՄ հանձնաժողովը: «Լուծման ցուցման մեջ ռուսերեն լեզվով պարզ գրված է՝ սահմանափակել առաջին հերթին՝ Հայաստանից եկող մեքենաները, երկրորդ հերթին՝ այն մեքենաները, որոնք արդեն գտնվում են Ռուսաստանում՝ մաքսազերծել: Այսինքն, լուծում չկա: Եթե այս ցուցման հիման վրա որոշում ընդունվեց՝ այնպես են անելու, որ ռուսները Հայաստանից այլևս նոր մեքենա չգնեն: Հայաստանի թասիբը Ռուսաստանում պահող չեմ տեսնում, ոչ էլ քայլեր է արվում ի նպաս մեր քաղաքացիների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55