«Համաձայն գործող օրենսդրության, կա մեկ ճանապարհ ենթարկվել պատասխանատվության և հայտնվել բանտում»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով արտագաղթի պատճառով չծառայած զինապարտ քաղաքացիների հայրենիք վերադառնալու գործընթացների օրենսդրական կարգավորմանը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ նախկին մեկ և կես տարիների ընթացքում հարյուրավոր դիմումներ են եղել սփյուռքից, որոնցով առաջարկել են, որ պատգամավորները գնտնեն խնդրի լուծումներ: Հայրապետյանը, նկատելով, որ 2019 թվականից չկա օրենսդրություն, որը կկարգավորի այս խնդիրը, տեղեկացրեց, որ նման իրավիճակից դուրս գալու համար իր գործընկերների հետ մշակել է հարցի երեք լուծում ենթադրող օրենքի նախագիծ: Հայրապետյանի խոսքով, նախագծով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որնց 27 տարին լրացել է կկարողանան վերադառնալ Հայաստան՝ վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձը և հավելավճարները, որը գործող աշխատավարձերով կազմելու 5-5.5 մլն ՀՀ դրամ: Երկրորդ լուծումն այն է, որ եթե նրանք կհամաձայնեն և առողջական վիճակը թույլ կտա և առաջիկա երեք տարիների ընթացքում կանցնեն զինվորական ծառայության, ապա այդ գումարը հետ կստանան: Պատգամավորի խոսքով, լուծման երրորդ տարբերակն կրկին սփյուռքի համայնքներում նրանց մնալն է, բայց այս դեպքում այն համարվելու է ծանր հանցագործություն, ինչը նշանակում է որ գործող օրենսդրությամբ սահմանված 37 տարին լրանու փոխարեն արդեն միան 47 տարին լրանալուց հետո քրեական գործը կարող է կարճվել: Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ կառավարության կարծիքը դեռ չունեն, քանի որ նոր են շրջանառել, բայց վստահ չէ, որ այն կլինի դրական:
Աղբյուր` Panorama.am
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55