Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի նպատակն է ծանոթացնել լայն հանրությանը մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով՝ խթանելով նրանց որոնումներն այդ ուղղությամբ:
Համավարակի պայմաններում այս տարի չկարողացան Հայաստան ժամանել ժյուրիի արտասահմանցի անդամները և ռեժիսորները, սակայն, ժամանակի ոգուն համահունչ, նրանք ողջույնի խոսքեր հղեցին տեսաուղերձի միջոցով։ Նրանք իրենց ափսոսանքն հայտնեցին, որ չեն կարողացել անձամբ ներկա գտնվել փառատոնին և ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին և հայերին, քանի որ, ըստ փառատոնի կանոնների, արտերկրի հյուրը փառատոնի օրերն անցկացնում են ուջանցիների տանը՝ վայելելով տեղի բարիքները և ծանոթանալով հայ գյուղի ու գյուղացու կյանքին։
Փառատոնի բացմանը ներկայացվեցին հատվածներ իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմից, որը նա ստեղծել է նախորդ տարի Ուջան այցելության տպավորությունների ներքո։
Փառատոնի առաջին ֆիլմը Դարիա Լիտվիչենկոյի և Մհեր Համբարձումյանի «Օդակայան»-ն էր, որը պատմում է Տալլինի օդակայանի մասին կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Ֆիլմերը ցուցադրվում են ամեն օր Ուջան գյուղում՝ բացօթյա տարածքում։ Մուտքն ազատ է։ Ծրագրին և ֆիլմերի ժամանակացուցին կարելի է ծանոթանալ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի պաշտոնական կայքում։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55