Պետությունները պետք է անեն հնարավոր ամեն բան` Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման համար. համաձայնագիրը բազմակողմ դիվանագիտության եւ միջուկային չտարածման հաղթանակ է դարձել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: «Ես միշտ հայտարարել եմ, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը բազմակողմ դիվանագիտության եւ միջուկային զենքի չտարածման հաղթանակն է: Կարծում եմ, որ անդամ պետությունները պետք է ամեն հնարավոր ամեն բան` այն պահպանելու համար»,- ասել է Գուտերեշը: «Ինչ վերաբերում է իմ դերին, ապա քարտուղարությունն առաջնորդվելու է նրանով, ինչ գալի է Անվտանգության խորհրդի կողմից»,- հավելել է նա: Իրանը եւ միջազգային բանակցողների վեցնյակը 2015-ի հուլիսին պատմական համաձայնության էին եկել իրանական ատոմի երկարամյա խնդրի լուծան վերաբերյալ: Ամիսներ տեւած բանակցություններն ավարտվել էին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) ընդունմամբ, որի իրագործումն ամբողջությամբ հանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից նախկինում սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները: Պայմանավորվածությունը, մասնավորապես, նախատեսում էր, որ զենքի էմբարգոն կհանվի Իրանից հինգ տարվա ընթացքում, զենքի մատակարարումները հնարավոր էին նաեւ դրանից առաջ, սակայն` միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ: Գործարքն իր նախնական տեսքով չտեւեց նույնիսկ երեք տարի. 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները հայտարարեցին դրանից միակողմանի դուրս գալու եւ Թեհրանի դեմ կոշտ միակողմանի պատժամիջոցների վերականգնման մասին: Վերջերս Վաշինգտոնը փորձում է վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ: Օգոստոսին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Անվտանգության խորհրդի նախագահին բողոք էր հղել` 2231 բանաձեւով նախատեսված հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը սկսելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) դրույթները չկատարելու վերաբերյալ:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55