Մեզ մոտ շարժը հակառակ ուղղությամբ է. այն, ինչը քննադատվում էր եւ խոստանում էին, որ պետք է սա փոխենք, հակառակը, տնտեսության կառուցվածքը ավելի շատ է դեֆորմացվում: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հանքագործությունն էլ է պետք զարգացնել: Ուղղակի պետք է ավելի խիստ բնապահպանական պայմաններով դա անել: Տվյալ դեպքումմիջազգային գներն այնքանով են բարենպաստ, որ տնտեսվարողը կարող է ներդրումներ անել ավելի խստացված բնապահպանական նորմատիվներում տեղավորվելով, բայց տնտեսության կառուցվածքը չի փոխվում: Մենք կարող ենք ունենալ գիտելիքահենք տնտեսություն, բայց դա պետք է սկսվի կրթությունից: Մենք սովետի ժամանակ ունեցել ենք շատ հզոր պոլիտեխնիկ ինստիտուտ եւ եթե փորձենք վերադառնալ այդ ժամանակներին, այն ֆակուլտետներն էին հզոր, այն ճյուղերը, որտեղ մենք ունեինք լուրջ հզորություններ»,-ասել է նա:
Քոչարյանը նաեւ նկատեց, որ ճիշտ չէ նաեւ մտածել, թե ամբողջ երկիրը IT ոլորտի երկիր է դառնալու. «Պետք է զարգացնել, պետք է ընդհանրապես կառավարությունը, երկիրը թվայնացնել: Հիմա անում են, թե չեն անում, ես տեղյակ չեմ:
Մենք չենք կարող լուրջ ներդրումներ ունենալ տնտեսական ոլորտում, եթե ասում ենք ամեն մի ներդրողի պետք է կցենք ԱԱԾ-ի մի աշխատող: Եղել է այդպիսի հայտարարություն կառավարության նիստի ժամանակ: ԱԱԾ-ի աշխատողը վերջին մարդն է, որին ներդրողը կցանկանար Հայաստանում տեսնել: Սա մտածելակերպի մասին է ծխոսում, որ չեն պատկերացնում գործարարի հոգեբանությունը: Եթե դա լինելու է ԱԱԾ-ից մարդ կցելով, ոչ մի բան չի ստացվելու: Այստեղ պետք է մտածելակերպի փոփոխություն»,-ընդգծեց նա:
Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես են իրենք աշխատել IT ոլորտի ընկերությունների հետ, որոնք եկել են Հայաստան:
«Երբ հայտարարում են գերակա ոլորտ, դրանից մի քանի ամիս հետո լուծարում նխարարությունը, ինձ մոտ հարց է առաջանում՝ կառավարության տեսանկյունի որեւէ մեկը մտծո՞ւմ է, որ սա աբսուրդի ժանրից է: Եթե մի ճյուղ հայտարարում ես գերակա ոլորտ, թիմ ես ձեւավորում, որ առկա խնդիրները կյանքի կոչի, հմակարգի: Հիմա ո՞վ է ճանաչում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուին»,-ասաց նա:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34