ԱԺ նիստում վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է` ոստիկաները դիմակ չդնելու համար բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում նաև կանանց, լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ:
Պատգամավորը նկատեց, որ ոստկանությունը լավագույն դեպքում կարող է քաղաքացուն տուգանել և դատապարտեց այդ ոչ իրավաչափ քայլերը՝ կոչ անելով ծառայողական քննություն իրականացնել փաստերի վերաբերյալ:
«Դուք ասում եք, որ դուք չեք եկել իշխանության՝ իշխանության է եկել ժողովուրդը: Հիմա այդ ժողովրդին փողոցներում նման ձևով անարգում և նրանց իրավունքները ոտնահարում են»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը և ԱԺ նախագահին առաջարկեց նույնպես դատապարտել երևույթը և միանալ ծառայողական քննություն իրականացնելու կոչին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն արձագանքեց Էդմոն Մարուքյանին և առաջարկեց դատապարտելուց առաջ հասկանալ, թե ինչ է եղել: Վերջինս հավաստիացրեց, որ բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն:
«Բայց ասեմ, որ բոլոր տեսանյութերում ներկայացվածը, շատ կարճ մոնտաժված, հատուկ սարքված տեսանյութեր են և նախապատմությունը ոչ մեկը չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը»,- հայտարարեց խորհրդարանական մեծամասնության պատգամավորը և առաջարկեցք սպասել ծառայողական քննության արդյունքներին, որից հետո կամ կդատապարտեն ոստիկանությանը կամ կասեն՝ ապրեք որ լավ եք աշխատել:
«Տեսական ասել, որ դատապարտում ենք ոստիկանությանը, կամ քաղաքացո՞ւն, այդպես ո՞նց կլինի: Կոնկրետ իրավիճակ կա: Ոստիկանն էլ է քաղաքացի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը, սա մեր պետությունն է և մենք պետք է հարգենք սահմանված օրենքները և նորմերը»,- իր կողմից արձագաքներ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55