Խորհրդարանն այսօրվա հերթական նիստի մեկնարկին քվեարկությամբ ընդունեց մի շարք օրենքներ:
Մասնավորապես, ընդունեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում և կից փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցմամբ),
«Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» որոշումը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցի քվեարկությունից առաջ հայտարարեց, որ այս փուլում նման հանձնաժողով ստեղծելն անհասկանալի է և նրա աշխատանքը արդյունավետ չի լինի, բայց խորհրդարանական մեծամասնությունը կողմ կքվեարկի նախագծին:
ԱԺ-ն ընդունեց նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և կից փաթեթում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
«Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցմամբ),
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասի օրենքը (երկրորդ ընթերցմամբ),
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցմամբ),
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշումը (երկրորդ ընթերցմամբ),
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օերնքը և կից փաթեթը (առաջին ընթերցմամբ),
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը (երկրորդ ընթերցմամբ):
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35