«Այս նախագիծը մեկ խնդիր ունի՝ սոցիալական անարդարության և խտրականության վերացում»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Զոհրաբյանի խոսքով, ըստ գործող կանոնակարգման, հանրային պաշտպանի ծառայություններից կարող են օգտվել 16 կատեգորիաներ, և հստակ նշվում է, որ փաստաբանական անվճար ծառայություն չի կարող տրամադրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով՝ ներառյալ կորպորատիվ վեճեր, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային պահանջի գործերով՝ բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս՝ որպես պատասխանող, կամ պատասխանողի կողմից հանդես եկող երրորդ անձ, կամ երբ առկա են տվյալ անձի անվճարունակությունը հերքող փաստեր։ «Իսկ մեր գերակա խնդիրն այն է, որ զինծառայության ընթացքում մահացած, զոհված, ինքնասպան եղած զինծառայողների հարազատներին կամ իրավահաջորդներին պետք է տրամադրվի անվճար փաստաբանական ծառայություն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն, այնուամենայնիվ, նախագիծը վիճահարույց համարեց, թեև նշեց, որ կողմ է քվեարկելու։ «Ստացվում է, որ Ձեր մատնանշած խմբում գտնվող մարդիկ, անգամ ընտանեկան խնդիրներին առնչվող վեճի դեպքում կարող են օգտվել փաստաբանական անվճար օգնությունից։ Այս դեպքում արդար չի լինի, եթե լուրջ եկամուտներ ունեցող անձինք օգտվեն հանրային պաշտպանի ծառայությունից։ Թող սա լինի վերջին նախագիծը, որ մարդիկ հանրային պաշտպանի անվճար օգնությունից օգտվեն ինչ-որ կատեգորիայում լինելու համար, թող դա որոշվի եկամուտների չափով»,- շեշտեց նա։
Աղբյուր` Panorama.am
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35