Գերատեսչական շրջապտույտի մեջ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի համայնքը իր 36 մանր ու միջին համայնքով զրկված է բուժման իրավունքից, քանի որ ամենածայրահեղ իրավիճակում գնում են Մարտունու հիվանդանոց, շատ դեպքերում Երևան են գալիս և սրան զուգահեռ Մարտունի քաղաքում մեկնարկել է երկրորդ հիվանդանոցի կառուցումը, որի վրա ծախսվում է մոտ հինգ միլիոն դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ես ուզում էի հասկանայի կառավարության դիրքորոշումը ինչով է պայմանավորված, որ հենց Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում»,-ասաց նա և նշեց, որ դա չի բխում տարածքների համաչափ զարգացումից: Նա նշեց, որ Վարդենիսը Արցախին կապող միակ դարպասն է և Արցախից շատ քաղաքացիներ հենց այդ Վարդենիսի հիվանդանոցից էին օգտվում, դրա ռազմավարական նշանակությունը չպետք է մոռանանք:
«Այս պահին համայնքը դրամահավաք է իրականացնում, որ կարողանա այդ խայտառակ ծանր պայմաններում գտնվող հիվանդանոցը վերանորոգի, տեխնիկայով հագեցնի, իսկ այս ընթացքում բժիշկները ուղղակի փախչում են»,-ասաց նա:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով նշեց, որ Առողջապահության նախարարությունը ինքն է տնօրինում, թե որտեղ կառուցվեն հիվանդանոցներ և ենթակառուցվածքների բարելավում որտեղ տեղի ուեննա:
«Մի բան հստակ է, որ այն, որ նոր հիվանդանոց է կառուցվում, դա խոսում է նրա մասին, որ ոչ թե Վարդենիս քաղաքը աչքաթող է արված, այլ ընդհակառակը, այդտեղ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում և նոր հնարավորություններ կլինեն: Այդ միջանկյալ հատվածը կարգավորելու և վարդեսցիների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար, աշխատանքներ կտանենք»,-ասաց նա:
Նախարարն ասաց, որ տարածքային զարգացումը շատ կարևոր է ու իրենց նախարարության տիրույթում է, յուրաքանչյուր գերատեչսություն իր զարգացման ուղղությունները և տեսլականը ունի, այն միացումը, որ տեղի է ունենում առողջապահության ոլորտում, գուցե բազմաթիվ դժգոհություններ ներկայացնում է: «Բայց առողջապահության նախարարությունը շատ կոնկրետ կարողանում է ներկայացնել, թե ինչու պետք է լինի այդ խոշորացումը հենց տվյալ ուղղությունների վրա, քանի որ մարզի բնակչության կեսը ապրում են Մարտունու տարածաշրջանում»,-հավելեց նա:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55