Գերմանիան ավելի քան 1500 միգրանտ կընդունի Լեսբոս կղզու այրված ճամբարից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Սթիվեն Սիբերտը, փոխանցում է CNN-ը: Սիբերտի հայտարարության համաձայն` Գերմանիան 1553 մարդ կընդունի 408 ընտանիքից, ովքեր արդեն փախստականի կարգավիճակ ունեն: Նա նաեւ նշել է, որ Գերմանիայի կառավարությունը «հանձնառու է եվրոպական հետագա լուծումներին` ընդունող այլ (ԵՄ) անդամ երկրների հետ միասին»: Սիբերտն ընդգծել է, որ եվրոպական այս որոշման համատեքստում Գերմանիան նույնպես մի կողմում չի մնա` «մեր երկրի չափերին համապատասխան լրացուցիչ ջանքերի» առումով: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Լեսբոս կղզում գտնվող Մորիա միգրանտների ճամբարը ոչնչացել էր մեծ հրդեհի պատճառով: Հրդեհի հետեւանքով անօթեւան է մնացել 13000 փախստական: Հրդեհի կապակցությամբ ձերբակալվել է հինգ աֆղանցի` երեք մեծահասակ եւ երկու դեռահաս: Կասկածյալներից մեկը դեռ գտնվում է հետախուզման մեջ: Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ առանց մեծահասակների ուղեկցության մնացած 150 անչափահաս փախստական կընդունի:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55