Հերթական աշխատանքային օրվա մեկնարկին խորհրդարանը քվեարկության է դրել երեկ քննարկված օրենքի նախագծերը։
Կառավարության կողմից ներկայացված «Ճանապարհայի երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 80, դեմ՝ 17 և ձեռնպահ՝ 21 պատգամավոր։
Վարման կարգով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քանի դեռ չի ներկայացվել Կառավարության որոշման նախագիծը, գոնե, թե ինչ չափանիշներ են սահմանվելու և ինչ բեռ է ավելանալու քաղաքացիների վրա, «Լուսավոր Հայաստան»-ը դեմ կքվեարկի նախագծին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ վարման կարգով ասաց, որ իրենք նախագծին ձեռնպահ են քվեարկելու, քանի որ այնտեղ բավականին շտկելու և ճշգրտելու հարցեր կան։
«Ինչ վերաբերում է մեր խմբակցության պատգամավորներին, մասնավորապես պարոն Գևորգ Պետրոսյանին, ապա, համարում ենք, որ այսօր հարիր չէ տարբեր կարծիքներ հայտնել գործընկերների մասին և առհասարակ մարդու հետ առնչություն չունեցող թեմաներով չպետք է անուններ բարձրաձայնեք»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր, ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցապնդման քվեարկությունից առաջ, վարման կարգով անդրադարձել էր պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ նշելով, որ վերջինս ապատեղեկատվություն և սուտ է տարածում։
Խորհրդարանն ընդունեց նաև «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում» և կից ներկայացված օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ էին քվեարկել 119 պատգամավորներ։
Կառավարության կողմից ներկայացված «Երեխաների իրավունքների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 119 պատգամավոր։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Պետական տուրքի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 121 պատգամավոր։
«ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 121 պատգամավոր
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35