Այսօր կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների սեփականատերերին բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ այդ բնակարանների բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներում՝ մինչև նրանց բնակարանային խնդրի լուծումը: Նա ասաց, որ ՀՀ վարչապետի տված հանձնարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը լուծելու համար բնակարանի գնման վկայագրի վերաբերյալ նախապատրաստել որոշման նախագիծ:
«Կադաստրի կոմիտեի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից տրամադրված ելակետային տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքիների հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանի ընդհանուր մակերեսը և կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալները»,-ասաց Արմեն Ղուլարյանը և նշեց, որ շուկայական միջինացված գնի տվյալները կազմել է քառակուսի մետը՝ 330 հազար դրամ:
Այսպիսով՝ պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական նախարարությանը կտրամադրվի 182 միլիոն դրամ: Արմեն Ղուլարյանը նշեց, որ եթե բնակիչները ավելի ցածր արժեքով բնակարան կարող են ձեռք բերել, գումարի տարբերությունը կմնա աջակցություն ստացողին, և նա այդ գումարը կտնօրինի իր հայեցողությամբ, իսկ ավելի բարձր արժեքով բնակարանի դեպքում, ձեռք բերողը իր միջոցներով պետք է տարբերությունը լրացնի: Նա ասաց, որ հիփոթեկային վարկի տարբերակով ևս կարող են ձեռք բերել, և գումարը` որպես կանխավճար կփոխանցվի:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ի վերջո պատճառները որոնք են: «Որքան հասկանում եմ, կա՛մ շահագործման կանոնների խախտում պետք է լինի, կա՛մ որևէ այլ հանգամանք, բայց լավ առիթ է, որ պատճառն էլ քննարկենք, հետևանքն էլ հասկանանք, քանի որ այս ծախսը ինչ-որ ձևով պետք է արձանագրվի պատճառված վնաս՝ ինչ-որ մեկի մեղքով»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այդ հանգամանքը հաշվի առնված է, և քննությունը պետք է պարզի, բայց կարևոր է, որ արագ արձագանքում են: «Մեկ ամիս էլ չի անցել, երբ մենք արդեն կոնկրետ խնդրին լուծում ենք տալիս: Առաջին օրվանից տուժած ընտանիքներին մեկ շաբաթով հյուրանոցներ առաջարկեցինք, բնականաբար, ոչ բոլորը օգտվեցին, բայց հետո նաև վարձակալություն համար գումար ենք հատկացրել»,-ասաց նա: Այսպիսով` տեղեկացվեց, որ 11 ընտանիքների նույն թաղամասում ապահովել են վարձակալության գումարով, իսկ մինչ այդ նրանց մեծ մասն ապրել է հյուրանոցներում, որտեղ անվճար սննդով են ապահովել:
Արմեն Ղուլարյանն ավելացրեց, որ քանի որ մենք ունենք վթարային շենքեր, և քիչ չէ դրանց թիվը, պետք է մտածել նաև ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ վարչապետը արձագանքեց, որ շատ բաների մասին պետք է մտածեն և մտածում են: Նա նշեց, որ նույն վթարային շենքերի հետ կապված՝ հանձնարարական է տվել և արդյունքների վերլուծություն լինելու դեպքում կարող է դիրքորոշում արտահայտել:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01