Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրի համաձայն, որին այսօր համաձայնություն է տվել Հայաստանի կառավարությունը պետք է վերականգնվի Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 90 կմ հատվածը: Տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 (տասնհինգ) տրանշներով:
Ըստ հիմնավորման՝ կառավարության 2011թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգը, որի մեծ մասը վերաբերվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին: Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013 թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրել է 1 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ ծրագրի տեխնիկա-տնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:
Նշված դրամաշնորհի ֆինանսավորմամբ ԵՆԲ-ի և իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն մշակվել են ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախնական գնահատմամբ՝ ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն շուրջ 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03