Թուրքիայի քայլերը Միջերկրական ծովում մարտավարական բնույթ են կրում: Ասուլիսում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Ըստ նրա տրամաբանությունը հետևյալն է. «Համակողմանի ճնշում բոլոր հակառակորդների վրա, որից հետո շահագրգիռ արձագանքների ստուգում, ապա մարտավարական հետքայլ և դարձյալ արձագանքների ու շահերի շոշափում, այնուհետև արդեն քաղաքական հստակ քայլեր: Նույն տրամաբանության մեջ էր հետախուզական նավի հետկանչը, որը պայմանավորված էր Թուրքիայի դեմ ծավալվող ահռելի միջազգային ճնշմամբ, միաժամանակ մի քանի ուղղությամբ: Շահագրգիռ բոլոր կողմերից ակնհայտ ճնշումներ էին նկատվում Թուրքիայի դեմ, որը միանշանակորեն և ստեղծված պայմաններում Թուրքիան ի զորու չէ դիմագրավել»:
Ասուլիսին ներկա արաբագետ Արաքս Փաշայանն ասաց, որ վերջին շրջանում արաբական տարբեր երկրների շրջանում մտահոգություն է ձևավորվել տարածարջանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովյանում, Հյուսիային Աֆրիկայում Թուրքիայի հավակնոտ քաղաքականության նկատմամբ: Ըստ նրա, Թուրքայի քաղաքականությունը զսպելու նպատակով արաբական առանձին երկրներ միավորվում են որոշակի առանցքների շուրջ: «Կարելի է փաստել, որ Մերձավոր Արևելքում անվտանգային համակարգում, աշխարհաքաղաքական զարգացումներում որոշակի տեղաշարժեր են նկատվում: Եթե նախկինում Իսրայելն էր դիտարկվում որպես հիմնական մարտահրավեր, վերջին շրջանում արաբական առանձին պետություններ Թուրքիան դիտարկում են որպես սպառնալիք»,- ասաց արաբագետը: Արմեն Պետրոսյանն ասաց, որ պատմականորեն ստեղծվել է բավականչափ հետաքրքիր իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր Հայաստանի ու արաբական բազմաթիվ երկրների, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի միջև: «Շատ նպաստվոր աշխարհահաքաղաքական իրավիճակ է ստեղծվել տարածաշարջանում, որը Հայաստանի համար Թուրքիայից եկող քաղաքական սպառնալիքներին, հայտարարություններին արձագանքելու նպաստավոր հնարավորություններ են ստեղծում: Այս նույն բարենպաստ միջավայրը զուգահեռաբար Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում ավելի սերտացնել հարաբերությունները գործընկերն երկրների հետ: Բնականաբար, հետագա զարգացումները մեծամասամբ պայմանավորված են լիելու Հայաստանի ավելի նախաձեռնողական և հետևողական քաղաքականությամբ: Հայաստանի կողմից այս ուղեգծի նկատմամբ հետևողականությունը և շարունակականության ապահովումը, անշուշտ, տալու է դրական արդյունքներ հատկապես, ինչպես երևում է, այս գործընթացները շարունակվելու են, այսինքն՝ Թուրքայի դեմ արաբական աշխարհի տրամադրվածությունը տևական և խորքային բնույթ ունի»,- ասաց Ա. Պետրոսյանը: Արաքս Փաշայանն ասաց, որ արաբական երկրների հետ Հայաստանը կարող է զարգացնել բազմակողմ հարաբերություններ տարբեր ոլորտներում, բացի այդ Եգիպտոսի համար Հայաստանը որոշակի կշիռ ունեցող երկիր է որպես ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ անդամ պետություն, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից:
Panorama.am
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01