Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով առաջարկ է ուղարկել ԵՏՄ-ում ալկոհոլային արտադրանքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը 2021 թվականից 2022 թվական հետաձգելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունից առաջարկ է ստացել ԵՏՄ 047/20178 տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը 2021 թվականի հունվարի 9-ից 2022 թվականի հունվարի 1 հետաձգելու մասին։ Ներկայումս այս առաջարկը մշակվում է»,- ասել են ԵՏՀ-ից։ Ալկոհոլային արտադրանքի անվտանգության վերաբերյալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 9-ին։ Այն սահմանում է ալկոհոլին ներկայացվող պահանջները, որոնք միության անդամ երկրների տարածքներում կիրառելու համար պարտադիր են լինելու։ Դրա որոշ դրույթներ, սակայն, հարուցել են ալկոհոլային շուկայի առանձին մասնակիցների քննադատությունը։ Մասնավորապես՝ Ռուսական գարեջրագործների միությունը ուշադրություն է դարձրել տեխկանոնակարգում եւ ալկոհոլի շրջանառության պետական կարգավորման ռուսական օրենքում գարեջրի սահմանման տարբերությունների վրա։ Միությունը նշել է, որ գարեջրագործական ածիկի ավելի մեծ զանգվածի փոխարինումը ոչ ածիկային մթերքներով, քան սահմանված է ռուսական օրենսդրությամբ, կարող է հանգեցնել գարեջրի որակի նվազման։ Տեխկանոնակարգի հետաձգման խնդրանքով ԵՏՀ-ին դիմել է նաեւ «Երեւանյան գարեջուր» հայկական գարեջրագործական ընկերությունը։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55