ՄԱԿ-ի` Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին կոչ է արել միլիարդատերերին փրկել շուրջ 30 միլիոն մարդու, ովքեր, նրա խոսքով, մահանալու վտանգի տակ են, եթե օգնություն չստանան, հայտնում է Reuters-ը: Ըստ նրա` ամբողջ աշխարհում մոտ 270 միլիոն մարդ սովի եզրին է, իսկ Համաշխարհային պարենային ծրագիրը հույս ունի այս տարի ընգրկել 138 միլիոնին: «Մեզ 4.9 միլիարդ դոլար է հարկավոր` տարեկան 30 միլիոն մարդ կերակրելու համար, ովքեր կմահանան առանց մեր օգնության»,- ասել է Բիսլին` նշելով, որ աշխարհում շուրջ 2000 միլիարդատեր կա, որոնց մաքուր կարողությունը 8 տրիլիոն է, եւ նրանցից ոմանք միլիարդներ են վաստակել համավարակի ընթացքում: «Ես դեմ չեմ, որ մարդիկ փող աշխատեն, բայց մարդկությունը բախվում է մեր հանդիպած ամենամեծ ճգնաժամին»,- ասել է նա: Ամերիկայում միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կրճատվել է ավելի քան 19 տոկոսով կամ կես տրիլիոնով` ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր, նշվում է հունիսին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (IPS) հրապարակած զեկույցում: Մարտի 18-ից 11 շաբաթվա ընթացքում Amazon.com Inc-ի հիմնադիր Զեֆ Բեզոսի կարողությունն աճել է մոտ 36.2 միլիարդ դոլարով, իսկ Facebook Inc.-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը` 30.1 միլիարդ դոլարով: Tesla Inc.-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը եւս աճել է 14.1 միլիարդ դոլարով: «Ժամանակն է, որպեսզի առավելագույն հնարավորություններ ունեցողները քայլ առաջ կատարեն ՝ օգնելու ավելի քիչ հնարավորություններ ունեցողներին համաշխարհային պատմության այս արտասովոր ժամանակահատվածում,- ասել է Բիզլին:- Աշխարհն այս պահին մեր կարիքն ունի, եւ ժամանակն է ճիշտ վարվել»:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56