Ազգային ժողովի սեպտեմբերի 18-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Դրանց թվում են՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 108, միաձայն), Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 109, միաձայն), «Սահմանամերձ համայնքներին սոցիալական օգնության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 109, միաձայն), «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 109, միաձայն), Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 110, միաձայն)։ Դրանից բացի, խորհրդարանը վավերացրեց մի շարք համաձայնագրեր։ Դրանց թվում են՝ «Անձանց, որոնք ապրում են առանց դրա համար Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների միջեւ (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) համապատասխան թույլտվության, հայրենադարձման մասին» Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի արձանագրության վավերացումը (կողմ՝ 108, միաձայն), «Անձանց, որոնք ապրում են առանց դրա համար Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի միջեւ համապատասխան թույլտվության, հայրենադարձման մասին» Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի արձանագրության վավերացումը (կողմ՝ 107, միաձայն), «Անձանց, որոնք ապրում են առանց դրա համար Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի միջեւ համապատասխան թույլտվության, հայրենադարձման մասին» Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի արձանագրության վավերացումը (կողմ՝ 110, միաձայն), «Համատեղ կինոարտադրության մասին» Եվրոպական խորհրդի վերանայված Կոնվենցիայի վավերացումը (կողմ՝ 110, միաձայն), «2020 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրված Մեղրիի հսկիչ անցակետի համար վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 109, միաձայն), «2020 թվականի ապրիլի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 111, միաձայն)։
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
10:46
10:27
10:02
20:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35