Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելուն ուղղված միջոցառումները։ Այս ուղղությամբ ոստիկանության բոլոր բաժիններն իրականացնում են ակտիվ բացատրական աշխատանք։ Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Աղավնաձոր գյուղի մի բնակիչ իրավապահներին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսափող հրացան։ Ըստ տղամարդու՝ զենքը հայտնաբերել է տանը կից խորդանոցից։ Այն իր հետ բերել էր Արցախյան ազատամարտի տարիներին՝ ռազմաճակատից։ Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 54-ամյա մի տղամարդ ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 40 փամփուշտ և 2 դատարկ պահունակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Սեպտեմբերի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փամփուշտ և զենք է թողել Այնթապ գյուղի կամրջի տակ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ինքնաշեն հրացան, ծխային նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ: Սեպտեմբերի 16-ին մի քաղաքացի զանգել էր ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել և ինքը Արցախյան պատերազմի մասնակից է: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարները մեխանիկական եղանակով ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և փամփուշտներ: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն է ներկայացել Աստղաձոր գյուղի մի բնակիչ և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ։ Նա հայտնել է, որ նշված զինամթերքը գտել է տանը կից կաթսայատունը քանդելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն ներկայացած տղամարդը հանձնել է տարբեր տրամաչափի 113 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի ճայթիչներ: Հայտնել է, որ զինամթերքը գտել է առանձնատան կտուրի նորոգման և մաքրման աշխատանքներ կատարելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին մի տղամարդ հանձնել է 5,45 մմ տրամաչափի 93 փամփուշտ, գնդացրի փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Նա հայտնել է, որ ռազմամթերքը գտել է խորդանոցից. այն պատկանել է հանգուցյալ պապին։ Բոլոր դեպքերով նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական հետապնդումից, եթե նրանց գործողություններում հանցակազմ չկա։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55