Այսօր լրանում է հայազգի կոմպոզիտոր, թատերական գործիչ, մանկավարժ Կարեն Խաչատրյանի 100-ամյակը։ Կարեն Խաչատրյանը՝ ստեղծագործական հայտնի դինաստիայի ներկայացուցիչ է, դինաստիա, որը տվել է հիանալի գործիչներ երաժշտության և թատրոնի ոլորտներում։ Նա Արամ Խաչատրյանի եղբորորդին է։ Կոմպոզիտորը 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952 թվականին՝ ասպիրանտուրան։ orpheusradio.ru-ն գրում է, որ ի տարբերություն Արամ Խաչատրյանի, Կարեն Խաչատրյանը ծնվել և ողջ կյանքն անցկացրել է Մոսկվայում, փաստացի ուղիղ կապ չի ունեցել իր պատմական հայրենիքի ազգային արվեստի հետ, որի վրա մեծապես հենվել է նրա տաղանդավոր ազգականը։ Կարեն Խաչատրյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 30 տարեկանում, և իր աշխատանքներում ավելի մոտ էր ռուսական և եվրոպական երաժշտական դասականների ավանդույթներին, որոնք նախընտրել էին նրա ականավոր ուսուցիչները։ Կարեն Խաչատրյանի հիմնական ստեղծագործություններն են ջութակի և դաշնամուրի համար, թավջութակի և դաշնամուրի համար սոնատները, երեք գործողությունով Չիպոլինո բալետը (1974)։ Գրել է բալետ («Չիպոլինո», 1972 թ., ՍՍՀՄ պետական մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմադրվել է 1959 թ.), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971 թ.) և այլն։ Կարեն Խաչատրյանի գրչին են պատկանում նաև երկու աֆրիկյան պետությունների՝ Զանզիբարի և և Սոմալիի հիմները։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01