Այսօր կառավարության նիստին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ սրտի վիրահատությանը Հայաստանում և նշեց, որ ավելի քան 20 տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել սրտի վիրահատության` հատկապես ինվազիվ միջամտությունների ոլորտում: «Այսօր էլ երկիրն ապահովված է լավագույն մասնագետներով, անհրաժեշտ բժշկական տեխնոլոգիաներով, իսկ որ ամենակարևորն է`տարիների ընթացքում հաստատվեց, որ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ սրտի վիրահատական ծառայություններ»,- նշեց նա:
Արմեն Մուրադյանը նշեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից` հաշվի առնելով ինտերվենցիոն սրտաբանություն իրականացնող բժշկական կազմակերպությունների քանակի ավելացումը, մարդկային ներուժի բավարար ապահովվածությունը ոլորտում, ինտերվենցիոն սրտաբանության դեպքերի քանակի տարեցտարի աճը, պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների հերթագրումների ավելացումը և հիվանդների աճող արտահոսքը հարևան երկիր, ՀՀ առողջապահության նախարարության կողմից կայացվեց որոշում սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ:
Այսպիսով՝ Արմեն Մուրադյանը նշեց, վերանայվել են պետական պատվերի փոխհատուցման առաջարկվող գները և ըստ վերլուծության՝ յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ, որը նույն ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավորություն կտա շուրջ 30 դեպքով ավելացնելու փոխհատուցվող սրտի վիրահատական միջամտությունների թիվը:
Նախարարը հայտնեց, որ «Սանոֆի Ավենտիս» դեղագործական ընկերության արտադրության դեղի ներկրման գինը մինչ օրս եղել է 18,72 (ներառյալ ԱԱՀ) եվրո կամ 9950 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ մանրածախ օղակներում վաճառվել է 10530-12000 դրամով: Արմեն Մուրադյանը հայտնեց, որ սեպտեմբերի 7-ին «Սանոֆի Ավենտիս» դեղագործական ընկերության պաշտոնական ներկայացուցչության կողմից ստացվել է գրություն «Պլավիքս» 75 մգ N 14 դեղի նոր գնային առաջարկի վերաբերյալ` նոր խմբաքանակի ներկրման գինը կկազմի 7,89 եվրո (ներառյալ ԱԱՀ) կամ 4210 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Արմեն Մուրադյանն ասաց, որ առաջարկվել է վերանայել վճարովի ծառայությունների գները` այն համահունչ դարձնելով պետական պատվերով մատուցվող ծառայությունների գներին: «Առաջինը արձագանքել են «Գյումրու բժշկական կենտրոնը», «Աստղիկ» բժշկական կենտրոնը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ: Իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալում ենք, որ բնակչության համար կապահովվի սրտային ծառայությունների մատչելիություն, կնվազեն հերթագրումները, երկրից հիվանդների արտահոսքը կնվազի, կբարելավվեն սրտանոթային հիվանդությունների մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշները: Իսկ, որ ամենակարևորն է, կբարձրանա բնակչության կողմից սրտի վիրահատական ծառայությունների մատուցման վերաբերյալ գոհունակությունը»,- ասաց նա:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47