ՀՀ վարչապետի հավանական թեկնածու Կարեն Կարապետյանը դեռևս այդ պաշտոնում չնշանակված արդեն դարձել է արևմտամտեների և կեղծ հայրենասերների աչքի փուշը, ովքեր միաբերան և առանց որևէ լուրջ հիմնավորման պնդում են, որ Կարեն Կարապետյանին Կրեմլի ղեկավարներն են գործուղել Հայաստան: Սա իհարկե ծիծաղելի և անտրամաբանական տեսակետ է, քանի որ Կարեն Կարապետյանը 1985թ. Երևանի պետական համալսարանը գերազանցության դիպլոմովով ավարտելուց հետո մշտապես բնակվել և աշխատել է Հայաստանում, 1996–2001 եղել է
«Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրեն, 2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ, 2001-2010 թթ. եղել է <<ՀայՌուսգազարդ>> ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, իսկ 2010թ. դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ և պաշտոնավարել մինչև 2011թ. հոկտեմբերի 28-ը: Ծանոթանալով այս կենսագրականին նույնիսկ ամենաթերհավատները կարող են համոզվել, որ նախագահն և իր թիմի անդամները համատեղ և լրջագույն քննարկումների արդյունքում են կայացրել վարչապետի և կառավարության կազմի փոփոխության քաղաքական որոշումը և այստեղ փնտրել ռուսական հետք ուղղակի անհեթեթություն է: Իսկ այն փաստը, որ այս տարիներին Կարեն Կարապետյանին վստահավվել ռուսական խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը, ևս մեկ խոսուն ապացույց է, որ Կարապետյանը տնտեսության ոլորտի հմուտ ճարտարապետ է և ճշգրիտ վարչարարության պրոֆեսիոնալ չմոռանանք, որ նա տնտեսագիտական գիտությունների թեկնածու է և 17 գիտական աշխատանքների հեղինակ: Հուսանք Կարեն Կրապետյանին կհաջողվի ձևավորել արհեստավարժ մասնագետների թիմ, որոնք վստահության բարձր ցուցանիշ կունենան հասարակության շրջանում: Հովիկ Աբրահամյանը բավականին արդյունավետ աշխատեց և այս երկու տարվա ընթացքում բավականին դրական արդյունքներ գրանցեց, սակայն ակնհայտ է, որ մեր երկիրը տնտեսական կտրուկ եւ գրագետ բարեփոխումների խիստ անհրաժեշտություն ունի։ Կարծում եմ, որ նոր վարչապետը կունենա բավարար ինքնուրույնություն և համարձակություն, մեր տնտեսության առաջընթացն ապահովող հավակնոտ և մրցունակ ծրագրեր առաջդրելու և բավարար կամք ու հաստատակամություն այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս ամենի համար բնական է, որ անհրաժեշտ են ինչպես կադրային, այնպես էլ օրենսդրական փոփոխություններ, կոռուպցիայի դեմ պայքար, ինչը միանշանակ կնպաստի տնտեսական աճին: Աներկբա է, որ Կարապետյանի ունեցած ազդեցիկ կապերը Ռուսաստանում այս պահին ևս շահեկան են մեր երկրի համար և դե ֆակտո կնպաստեն Հայաստանի ավելի արագ և նվազ ցավոտ ինտագրմանը Եվրասիական միությանը, քանի որ Կարապետյանը առավել նշանակալի և ընդունելի ֆիգուր է ԵԱՏՄ երկրների իր գործընկերների համար: Կարեն Կարապետյանին ճանաչողները նրան բնութագրում են, որպես նպատակասլաց, բանիմաց, բարձր ինտելեկտի և մարդկային լավագույն որակների տեր անձնավորություն և հուսանք, որ նրա այս բնութագիրն ու կուտակած ղեկավարման ահռելի փորձը միայն դրականորեն կազդի նրա նոր պաշտոնի վրա:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55