Պրոֆեսոր Սոմվել Գրիգորյանը հայտարարում է մի խումբ համախոհ բժիշկներով «Արժանապատիվ բուժաշխատողների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին։ Նա ՀԿ ֆեյսբուքյան էջում ներկայացրել է դրա ստեղծման պատճառները.
«Նման նախաձեռնության կյանքի կոչվելու համար խթան է հանդիսացել վերջին ժամանակներում բուժաշխատողների հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշումները, իրավունքների ոտնահարումները, մասնագիտական դիրքորոշման և տեսակետի արտահայտման համար հետապնդումներն ու հալածանքները։
Երբեք բուժաշխատողների կարծիքը առողջապահական համակարգի կառավարիչների և պաշտոնյաների կողմից այդքան արհամարված ու անտեսված չի եղել։
Սպիտակ խալաթ կրողի դերն ու նշանակությունը մեր կյանքում չգնահատած, բժշկական աշխարհը պառակտած, այլ ոչ միավորած, գիտական, ակադեմիական և փորձագիտական շրջանակները յուրայինների և օտարների բաժանած առողջապահական համակարգի պատասխանատուները տեղ չպետք է ունենան մեր իրականության մեջ։
Այսօր մասնագիտական այլակարծությունը հետապնդվում է մեծամիտ, բարդույթավորված ու քինախնդիր ինքնահավանների մի շրջանակի կողմից՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատման սպառնալիք, ազատում, աշխատանքի ընդունման արգելանք, հոգեբանական ճնշումներ և այլն։
Ցանկացած սեփական տեսակետ և հանրային դիրքորոշում ունեցող բուժաշխատող, ով բաց ձևով արտահայտում է դա, դառնում է այդ շրջանակի հարձակումների և հալածանքների թիրախ։
Սիրելի արժանապատիվ բուժաշխատողներ, առողջապահական համակարգը հիմնարար սանացիայի ենթարկելու ժամանակն է եկել։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ այդ գործում, հաղթահարելով սեփական անհաղորդությունը առկա մարտահրավերների նկատմամբ ու տարատեսակ վախերը։
Լռելու դեպքում առողջապահական համակարգի կազմաքանդման վտանգը ծեծելու է մեր բոլորի դռները։
Կոչ ենք անում բոլորին միավորվել, հրավիրում ենք անդամակցելու այս նորաստեղծ միությանը։
Մենք պարտավորվում ենք յուրաքանչյուրի ձայնը, որը բխում է այս միության նպատակներից, լսելի դարձնել բոլոր հնարավոր հարթակներում: Ներկայացնելով իրական խնդիրները, բացահայտելով ճշմարտությունը և լուսավորելով, մենք կնպաստենք համակարգում բարոյահոգեբանական մթնոլորտի էական փոփոխմանը:
Միասին մենք կարող ենք հասնել առողջապահության համակարգի արմատական առողջացմանը՝ ի նպաստ մեր ժողովրդի առողջության պահպանման և բժշկագիտության զարգացման։
Աստված մեզ օգնական և պահապան։
«Արժանապատիվ բուժաշխատողների միություն» ՀԿ նախագահ՝ պրոֆ. Սամվել Գրիգորյան»։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55