Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ: «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվեն տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարկանի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորութուն է՝ բացառելու կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 47,818.8 հազ. դրամ՝ շենքի վերանորոգման համար: Թատրոնում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կվերանորոգվեն հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները՝ մի քանի անձի միաժամանակյա սպասարկման համար: Սանհանգույցներում կիրականացվեն կապիտալ վերանորոգում և գույքի փոխարինում: Հիմնովին կվերանորոգվեն նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 2 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ: Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 20,756.4 հազ. դրամ՝ լուսային սարքավորումների ձեռքբերման համար: Թատրոնի բեմական լուսային համակարգը վերջին անգամ նորացվել է 2003 թ. «Լինսի» հիմնադրամի շրջանակում: Ժամանակակից պահանջները և տեխնիկայի զարգացումը ենթադրում են նոր սարքավորումների օգտագործում՝ ներկայացումներն ավելի գունեղ և ժամանակակից դարձնելու համար: Ձեռքբերվող նոր սարքավորումները, որոնց հիմնական մասը LED համակարգի է, կտեղադրվեն թատրոնի մեծ և փոքր բեմերում: Դա հնարավորություն կստեղծի կազմակերպելու զուգահեռ ներկայացումներ: Ձեռք կբերվի նաև մշուշի, ծանր ծխի և ձյան գեներատորներ, որոնք կավելացնեն հատուկ էֆեկտների հնարավորությունը: Սարքերը բազմագույն են, բազմաֆունկցիոնալ և հաշվի առնելով LED տեսակները, հնարավորություն կտան տնտեսել էներգոծախսը: Տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2021 թ. մարտի 31-ը: Նոր լուսային համակարգը կհամապատասխանի ամենաբարձր չափանիշներին և հնարավորություն կտա թատրոնի բեմում ընդունել աշխարհի լավագույն թատերախմբերը: «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին կտրամադրվի 5,523.2 հազ. դրամ՝ թատրոնի համար անհրաժեշտ լուսանկարչական ապարատի ձեռքբերման համար: Մասնավորապես՝ ձեռք կբերվեն 2 հատ «Canon 5DMark4» լուսանկարչական ապարատ, «Canon24-70mm», «Canon70-200mm» ոսպնյակներ, 2 հատ եռոտանի, ձայն գրող «Zoom H6» 2 հատ հիշողության քարտ 64 գբ, արտաքին հիշողության քարդ 4 գբ: Ձեռք բերված տեխնիկան կծառայի ներկայացումները բարձր որակով վիդեոնկարահանելու համար:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55