Չնայած Գերմանիայում բավարար ապացույցներ են հավաքվել, որոնք հաստատում են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը, առկա հանգամանքներում գերմանական իրավապահ մարմինները չեն կարող քրեական գործ հարուցել այս փաստի կապակցությամբ: Ինչպես հայտնում է DW-ն, վկայակոչելով Süddeutsche Zeitung թերթը, հանցագործությունը չի կատարվել Գերմանիայի տարածքում, ինչը հիմնովին տարբերակում է այն Մեծ Բրիտանիայում թունավորված կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր մահափորձից: Ըստ թերթի, ԳԴՀ արդարադատության նախարարությունը կարծում է, որ հետաքննությունը հնարավոր կդառնար, եթե Նավալնին մահանար գերմանական կլինիկայում կամ նրա վիճակը կտրուկ վատանար: Այս պարագայում հանցագործության վերջին արարքը տեղի կունենար Գերմանիայում, ինչը հիմք կտար գործ հարուցելու համար: Նավալնու դեպքում,ինչպես գրում է թերթը, անհնար է նաեւ կիրառել ԳԴՀ Միջազգային քրեական օրենսգիրքը, որը Գերմանիայում ուժի մեջ է մտել 2002թ.՝ միջազգային քրեական իրավունքն իրականացնելու համար, քանի որ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն չէ: (Այստեղ անհրաժեշտ է պարզաբանել, որ ԳԳՀ Միջազգային քրեական օրենսգիրքը թույլ է տալիս արտատարածքային հետաքննություն իրականացնել չորս տեսակի հանցագործությունների համար՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների - DW): Այնուամենայնիվ, Քյոլնից փաստաբան Նիկոլաոս Գացեասը, ով մասնագիտանում է միջազգային քրեական իրավունքի ոլորտում, կարծում է, որ գերմանացի իրավապահները կարող են գործ հարուցել: «Թույնի վնասակար ազդեցությունը նկատվել է նաեւ Գերմանիայում: Այսպիսով Գերմանիան նույնպես կարող էր համարվել հանցագործության վայր»,- ասել է նա Süddeutsche Zeitung-ին:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03