Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ լիովին վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին եւ մտադիր է պատվաստվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վստահությունը 100% է, այժմ մեթոդիկա է մշակվում, թե ինչպես կարելի է մատակարարել մարզերին: Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կսկսենք (պատվաստումը)... Մեզ մոտ կան տարեց մարդիկ, տարբեր հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց COVID-ը վնասում է, մենք նրանց առաջինը կպատվաստենք: Հետո, իհարկե, նա ինքը պետք է, պարտավոր է, նույնիսկ կրոնը մեզ ասում է՝ պահպանեք ձեր առողջությունը»,- լրագրողներին ասել է Կադիրովը՝ պատասխանելով նոր պատվաստանյութի նկատմամբ վստահության մասին հարցին: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մշակումը «մեծ հաջողություն է, բեկում է մեր պետության, մասնագետների համար»: «Ամերիկան մեծ գումար է հավաքել, որպեսզի առաջինը պատվաստանյութ արտադրի, բայց նրանց դա չի հաջողվել»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը: Կադիրովը հիշեցրել է, որ Չեչնիայի առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը առաջիններից էր, ով դեռեւս մեկ ամիս առաջ փորձարկել է նոր պատվաստանյութի ազդեցությունն իր վրա, եւ «նրա մոտ հակամարմիններ են առաջացել»:
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56