ARM | RUS |

Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ վերահսկողության վերաբերյալ

22.09.20 | 20:55

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։ Հրամանում, մասնավորապես, ասվում է. «Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եվ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից հայաստանի հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի իրականացման կարգը

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով (այսուհետ COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ: 2. Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի (այսուհետ ԱԱՊ) կողմից` 14-օրյա ժամանակահատվածում: 2. ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ 3. Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության եւ սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից։ 4. Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները։ Ինքնամեկուսացված անձը ընտանիքի անդամներից բացի այլ անձանց հետ չի շփվում։ 5. Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն: 6. Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ: 7. Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները եւ այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից։ Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով (օճառ, լվացող հեղուկներ) եւ ջրով։ 8. Օբսերվացիայի ենթակա անձի իրերի եւ անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը՝ լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում եւ արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ եւ գոգնոց։ Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն։ 9. Օբսերվացիայի ենթակա անձի եւ տան մյուս անդամների միջեւ հնարավորինս ապահովվում է ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը՝ խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։ 10. Օբսերվացիայի ենթակա անձը պահպանում է հազալու եւ փռշտալու հիգիենիկ վարվելակարգը՝ հազալիս եւ փռշտալիս փակել բերանը եւ քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ եւ անմիջապես լվանալ ձեռքերը։ 11. Օգտագործած անձեռոցիկները, դիմակները եւ այլ կենցաղային աղբը հավաքվում է աղբի համար նախատեսված տոպրակներում: Վերջիններիս լցվելու դեպքում դրանք կապվում են, տեղադրվում մեկ այլ տոպրակի մեջ եւ կրկին կապվում, որից հետո աղբը հեռացվում է սենյակից` որպես կենցաղային աղբ: 12. Ձեռքերը հաճախակի լվացվում են օճառով եւ ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, եւ մանրակրկիտ չորացվում։ Չլվացված ձեռքերով աչքերին, քթին եւ բերանին չեն դիպչում։ 13. Ամբողջ տարածքի ախտահանումն իրականացնելու համար օգտագործվում է 70-90% սպիրտ կամ քլոր պարունակող ախտահանիչ միջոց: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը` ախտահանման համար կիրառվում են միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված: 14. Օրական առնվազն 2 անգամ իրականացվում է խոնավ մաքրում՝ օգտագործելով սովորական մաքրող միջոցներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով սանհանգույցին, լոգարանին, խոհանոցին: Մաքրում կատարելիս պահպանվում է հյուրասենյակ – խոհանոց – լոգարան-սանհանգույց հաջորդականությունը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված անձեռոցիկները, լաթերն օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են լվացող միջոցներով եւ չորացվում են: Հնարավորության դեպքում օգտագործվում են միանգամյա օգտագործման անձեռոցիկներ, լաթեր: 15. Օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները՝ դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք եւ այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով: 16. Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով եւ ջրով, այնուհետեւ ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով: 17. Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում, ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում եւ ախտահանում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան: 18. Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշանների առաջացում, կապ է հաստատվում համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի հետ: Անհետաձգելի դեպքերում դիմում են շտապ բժշկական օգնության ծառայություն՝ տեղեկացնելով ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին։ 19. Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում: 20. Օբսերվացիայի ենթակա անձանց արտահիվանդանոցային վարակաբանական հսկողությունն ինքնամեկուսացման դեպքում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից, մեկուսացման դեպքում՝ ըստ մեկուսացման վայրի կցված բժշկի կողմից` համագործակցելով տվյալ անձի առողջության առաջնային պահպանման բժշկի հետ: 21. Օբսերվացիայի առաջին օրը օբսերվացիայի ենթակա անձին տրամադրվում է հեռահար խորհրդատվություն՝ հեռախոսազանգի միջոցով, ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանների պահպանման, անձնական հիգիենայի, անհատական պաշտպանության միջոցների, կոնտակտավորի ինքնազգացողության եւ այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացվում է համաճարակաբանական վերհուշի հստակեցում: 22. Բժշկի կողմից հեռախոսազանգով խորհրդատվությունն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ եւ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում լրացվում է սույն հրամանով սահմանված ինքնամեկուսացված/մեկուսացված անձի ամենօրյա հսկողության հարցաթերթիկ (Ձեւ 1): 23. Այն դեպքերում, երբ ինքնամեկուսացած կամ մեկուսացված անձը նշում է COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն, անաշխատունակություն, գլխացավ, մկանային ցավ կամ թուլություն եւ առավել եւս դժվարաշնչություն եւ/կամ արագացած շնչառություն, բժիշկն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 1312–Լ եւ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամաններով: 24. Ինքնամեկուսացման եւ մեկուսացման ավարտից հետո տրամադրվում է անաշխատունակության թերթիկ՝ համաձայն էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի»։


Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ...

15:09

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր...

14:52

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա...

14:36

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

14:16

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են...

13:54

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

13:34

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55