<Կարծում եմ՝ մենք կունենանք ազգային համաձայնության կառավարություն>,-քիչ առաջ Հանրապետական կուսակցությունում ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հնարապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ում քննարկվե՞լ է Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը, Զաքարյանը պատասխանեց, որ մի քանի րոպեից մեկնարկող ՀՀԿ խորհրդի նիստում այդ թեմային կանդրադառնան: Նաև ընդգծեց, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է առաջադրված և իր տեղեկություններով, այլ թեկնածուներ չկան:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի անկուսակցական լինելուն, Զաքարյանն ասաց, որ նա եղել է Երևանի ավագանու ցուցակում, ՀՀԿ-ի հետ երկար աշխատել է ու հավելեց. «Դուք ինքներդ գիտեք, որ Հանրապետական կուսակցությունը կուսակցամոլությամբ չի զբաղվում և միշտ կարողացել է համախոհների ու իր հետ համագործակցող անձանց հետ երկար ճանապարհ անցնել»:
Նոր վարչապետի ղեկավարությամբ կառավարությունը, ըստ պատգամավորի, կաշխատի մինչև սպասվող խորհրդարանական ընտրություններ՝ 2017 թվականի ապրիլ ամիսը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե իմաստը ո՞րն էր ժամանակավոր վարչապետ ունենալու, Զաքարյանը արձագանքեց. «Ժամանակավոր չէ: Յուրաքանչյուր ժամանակ բերում է իր պահանջները և այս պարագայում մենք ունենք որոշակի ստեղծված իրավիճակ՝ հանրային պահանջների հիման վրա, և այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հայտարարության մեջ նաև դրան անդրադարձավ»:
Մյուս հարցին, թե վարչապետի փոփոխությունը հանրային պահա՞նջ է, ՀՀԿ-ականը արձագանքեց. «Կառավարության փոփոխությունը և նորամուծությունը նաև հենված է հանրության կողմից նոր լուծումների ու մոտեցումների անհրաժեշտությամբ: Կապ չունի, թե որքան ամիս է աշխատում կառավարությունը: Կապ ունի, թե հասարակությունը ինչպիսի վերաբերմունք ունի կառավարման համակարգի նկատմամբ: Կարծում եմ, որ հասարակությունը նոր մոտեցումների, նոր լուծումների անհրաժեշտություն ունի»:
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56