Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Իր ելույթում Վարագ Սիսեռյանն ասել է.
«Այսօր Երևանի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստն է:
«Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ քաղաքաշինական և թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագիրը միտված է խթանելու շինարարական գործընթացները Երևանում՝ պահպանելով քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը:
Ներկայումս ընթանում են իրացման ակտիվ աշխատանքներ: Տարածքում առկա մոտ 150 գույքից այս պահին օտարման ենթակա է մնացել 47-ը: Իրացումների և շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները գույքագրվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են ակտիվ աշխատանքներ խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու ուղղությամբ:
2018 թվականից ի վեր արձանագրվել է դրական տեղաշարժ թե՛ իրացումների և թե՛ շինարարության մասով, մասնավորապես՝ բարձրացվել է բնակիչներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Այս փուլում քննարկվում է նաև իրացումների գործընթացը պետական կամ համայնքային մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը, ինչը կնպաստի գործընթացների առավել արդյունավետ լինելուն:
Հարկ է նշել, որ ելնելով ծրագրի իրագործման ծավալներից և բազմաշերտ բնույթից՝ ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդրահարույց հարցեր, մասնավորապես՝ հողերի օտարումների, շինարարական թույլտվությունների և այլնի հետ կապված:
Մենք կքննարկենք և կգույքագրենք բոլոր խնդիրները ու կփորձենք գտնել համապատասխան լուծումներ բոլոր խնդիրներին և ավարտին հասցնել այս ծրագիրը»:
Նիստի մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են հողերի իրացման, նախագծային և շինարարական ընթացիկ աշխատանքների ներկա վիճակը: Համապարփակ անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված՝ առկա հիմնական խնդիրների գույքագրմանը և դրանց լուծմանը վերաբերող հարցերին: Նախանշվել են աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34