Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը: ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք, ինչպես և տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետեր, համագործակցելով բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի տնօրինության հետ, ելնելով խմբային շահերից և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` խախտել են կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: 2015-2018 թվականներին «Մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում մոտ չորս հազար անձի ծառայություններ մատուցելու նպատակով պետբյուջեով հատկացվել է տարեկան 200 միլիոն դրամ: Որպեսզի ծրագրի ծավալները չկրճատվեն` յուրաքանչյուր տարի ծրագրում ներգրավվել է 900-1100 անձ, որոնց տվյալները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին: Այսպիսով, երեք տարում, ընդհանուր երեք հազար շահառուի հաշվարկով, հանցավոր արարքների հետևանքով, պետական բյուջեից հավելյալ հատկացվել է 180 միլիոն դրամ: Փաստերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննության:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55