Լիբանանի նախագահ Միշել Աունն դիմել է աշխարհին` օգնություն խնդրելով մայրաքաղաքի գլխավոր նավահանգստի եւ այն թաղամասերի վերականգնման համար, որոնք ավերվել էին օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունի արդյունքում, հայտնում է AP-ն:
Նախագահ Միշել Աունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վիրտուալ գագաթնաժողովին կոչով է հանդես եկել` հայտարարելոբ համաշխարհային առաջնորդներին, որ Լիբանանի բազմաթիվ խնդիրները աննախադեպ սպառնալիք են ներկայացնում դրա գոյության համար:
Երկրին անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը` իր տնտեսությունը եւ իր ավերված նավահանգիստը վերականգնելու համար: Աունն առաջարկել է քաղաքի վնասված հատվածները բաժանել առանձին տարածքների, որպեսզի օգնել ցանկացող երկրները ստանձնեն դրանցից մեկի վերակառուցման պարտավորությունը:
«Այսօր Բեյրութը փորձում է ոտքի կանգնել ավերակներից, եւ հենց բոլոր լիբանանցիների համերաշխությամբ եւ ձեր աջակցությամբ այն կբուժի իր վերքերը եւ ոտքի կկանգնի, քանի որ պատմության ընթացքում բազմիցս ոտքի է կանգնել»,- ասել է Աունը:
Հզոր պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին, երբ շուրջ 3000 տոննա ամոնիումի նիտրատ էր բռնկվել, որն ավելի քան վեց տարի պահվում էր նավահանգստի պահեստում: Պայթյունի հետեւանքով մացաց մոտ 200 մարդ, 6500-ը վիրավորվեց, մոտ քառորդ միլիոն մարդ մնաց անօթեւան:
Արունն ասել է, որ Լիբանանը տեխնիկական օգնություն է խնդրել որոշ երկրներից, ինչպիսիք են հողի նմուշները եւ պայթյունի պահի արբանյակային նկարները: «Մի քանի երկրներից թիմեր եկել են տեխնիկական օգնություն տրամադրելու եւ անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելու համար, եւ մենք դեռ սպասում ենք տեղեկատվության եւ արբանյակային պատկերների` հետաքննության այս մասում անորոշությունը պարզելու համար»,- հավելել է նա:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44