ՀՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական նորաձեւության եւ տեմպի աղբյուրը, եւ անսալով եկող ազդակներին, որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ։ Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կուսակցության ղեկավար մարմինները քննարկում էին հաջորդ վարչապետին երաշխավորելու հարցը։ Մանրամասն ներկայացվել են այն քաղաքական հիմնավորումները, որոնք կանգնած են վարչապետի փոփոխության հիմքում»,- նշել է Աշոտյանը՝ հավելելով, որ 2015թ. ընդունված Սահմանադրությունը ՀՀ-ում բացել է նաեւ քաղաքական բարեփոխումների դուռը։ «Հովիկ Աբրահամյանի կառավարությունը աշխատեց երկուս ու կես տարի, եւ այժմ քաղաքական փոփոխությունների հրամայականն է։ ՀՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական նորաձեւության եւ տեմպի աղբյուրը, եւ անսալով եկող ազդակներին, որոշում է կայացրել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ»,- ասել է նա։
Հարցին, թե ինչու ընտրությունը կանգ առավ Կարեն Կարապետյանի թեկնածության վրա, Աշոտյանը պատասխանել է. «Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի գործունեությունը, տնտեսական խնդիրներին, էներգետիկ բնագավառին, քաղաքի խնդիրներին քաջատեղյակ լինելը, հաշվի առնելով իր կառավարչական հմտությունները, բնավորության համապատասխան մի շարք գծեր՝ ՀՀԿ-ն տվել է իր վստահության մանդատը»։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի, Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում ձեւավորվելու է կառավարություն։ Հարցին, թե կառավարության կազմը փոփոխվելու է, թե ոչ, Աշոտյանը պատասխանեց, թե չի քննարկվել կաբինետի պորտֆելների հարցը, բայց այն ձեւավորվելու է կոալիցիոն հուշագրի համատեքստում։ «Կլինեն լուրջ փոփոխություններ կառավարման համակարգում, անվանական քննարկում չի եղել»,- ասել է նա։
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
21:08
18:36
18:18
16:01
15:44
15:27
15:13
15:03
14:48
14:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56