«Կարծում եմ՝ ՊԵԿ-ի պարգևավճարների մասին այնքան է խոսվել, որ այլևս կարիք ու անհրաժեշտություն չեմ տեսնում դրան անդրադառնալու։ Ամենևին համեմատելու չէ այդ երկու հարթությունները, համեմատել Կառավարության կողմից ՊԵԿ աշխատակիցների համար հատկացված պարգևավճարների չափը և համայնքի բյուջեի չափը։ Նույն համեմատականը կարող ենք տանել տարբեր համայնքների հետ, և գուցե պատկերն այնտեղ ավելի տարբեր լինի։ ՊԵԿ-ի պարգևավճարները շատ համահունչ են»,- այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Հարցին, եթե ՊԵԿ աշխատակիցները պարգևավճար չստանան, նորմալ չե՞ն աշխատի, Է. Հովհաննիսյանն ասաց. «Միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ ՊԵԿ-ի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»։ Անդրադառնալով հարկային հավաքագրումներին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ առաջիկայում կամփոփեն երրորդ եռամսյակը և 9 ամիսների վերաբերյալ կներկայացնեն հաշվետվություն, կանդրադառնան նաև հավաքագրումներին։ «Ընդհանուր առմամբ Կառավարության կողմից համավարակի բացասական հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը, ինչպես արդեն ասել ենք, գտնվում են վերահսկողության ներքո և կառավարելի են։ Եթե նկատի ունենք ամբողջ տարվա համար, առանց համավարակի պայմաններում կատարողականի պլանավորումը և կանխատեսվող չափը, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում։ Այս տարբերությունը, ենթադրում ենք, որ գնալով կաճի, քանի որ 49 մլրդ դրամի տարբերությունը դա 2019 թվականի համեմատելի ժամանակաշրջանի և 2020 թվականի միջև բացասական տարբերությունն է»,- շեշտեց ՊԵԿ նախագահը։
168.am
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55