Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրության մեջ: «Մի փորձեք նվաստացնել (ՌԴ) նախագահ (Վլադիմիր) Պուտինի կառուցողական առաջարկությունն այն երկրների համար խորհրդաժողով գումարելու վերաբերյալ, որոնք շահագրգռված են COVID-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար համագործակցությամբ: Փրկեք ամերիկացիների կյանքերը: Պայքարեք COVID-19-ի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութերի»,-ասվում է Twitter-ում դեսպանության զետեղած հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը սոցցանցում զետեղված հաղորդագրության մեջ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պուտինի այն հայտարարությունը, թե ռուսաստանյան պատվաստանյութն անվտանգ է եւ արդյունավետ, հայտարարելով, որ անկախ փորձագետները կասկածի տակ են դրել կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը միանգամայն բաց է եւ գործընկերության է տրամադրված կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչի կապակցությամբ առաջարկում է պատվաստանյութերին նվիրված առցանց խորհրդաժողով անցկացնել այն պետությունների մասնակցությամբ, որոնք շահագրգռված են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման շուրջ միավորմամբ: Նա նաեւ առաջարկել է կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրել ՄԱԿ-ի աշխատակիցներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56