Մեծ Բրիտանիայում հունվարին կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության աշխարհում առաջին փորձարկումները` պատվաստված կամավորներին կանխամտածված վարակելու իրական փորձի միջոցով, հայտնում են Financial Times-ի աղբյուրները: Թեստերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ, նշել են թերթի զրուցակիցները: Նրանք կարծում են, որ փորձարկումն առանցքային դեր կխաղա շատ նախատիպերից COVID-19-ի դեմ ամենախոստումնալից պատվաստանյութերի ընտրության հարցում: Նախ կամավորներին պատվաստանյութ կներարկեն. իսկ թե փորձարկման համար ինչ կոնկրետ միջոցներ կընտրվեն, չի նշվում: Մեծ Բրիտանիայում շուրջ 2000 հավանական կամավոր արդեն գրանցվել է փորձին մասնակցելու համար, FT-ն մեջբերում է փորձարկմանը սատարող 1DaySooner կազմակերպության տվյալները: Իր կայքում հաստատությունը նշում է, որ արդեն ավելի քան 37.000 կամավոր է գրանցվել 162 երկրից: Ավանդական կլինիկական փորձարկումները տասնյակ հազարավոր մասնակիցներ են պահանջում, եւ հետազոտողները կփորձեն բավարար քանակությամբ մարդկանց գտնել` պատվաստանյութերի բազմաթիվ փորձարկումների համար, հայտնում է Forbes-ը: Փորձի գիտական կողմը կղեկավարելի Լոնդոնի Կայսերական քոլեջը: Փորձարկման առաջին վայրը կարող է լինել Վայչեփելը (Աշտարակից հյուսիս-արեւելք)` ընդամենը 24 մահճակալով: Պարբերականը նշում է, որ 1DaySooner-ը այս շաբաթ արշավ կսկսի Մեծ Բրիտանիայում խնդրագրով` կառավարությունից ֆինանսավորում խնդրելով տարածք վարձելու համար, որը կարող է 100-200 մասնակից տեղավորել, գրում է պարբերականը: Պարբերականը նշում է, որ հետազոտության համար անհրաժեշտ է ընտրել վիրուսի հենց այն շտամմերը. որոնք տարածվում են մարդկանց շրջանում, ինչպես նաեւ չափել դրանց դեղաչափը, որպեսզի այն չծանրաբեռնի իմունային համակարգը: Կարեւոր է նաեւ «փրկող դեղամիջոց» ունենալ` հիվանդության լուրջ զարգացումը կանխելու համար, հավելել է պարբերականը: Լոնդոնի փորձարկումներում կօգտագործվի remdesivir դեղամիջոցը` մինչ այժմ միակ հակավիրուսային դեղամիջոցը, որի արդյունավետությունը COVID-19-ի դեմ ապացուցված է:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44