Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 24-ին կայացած նիստում հաշվառման դրույքաչափը 8,25 տոկոսից բարձրացրել է մինչեւ 10,25 տոկոս, ինչը վերջին երկու տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության առաջին խստացումն է, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Reuters-ին: Որոշման պատճառը կրախի եզրին գտնվող ազգային արժույթը փրկելու անհրաժեշտությունն է: Վերջերս թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ սկսել է մեկը մյուսի հետեւից հակառեկորդներ սահմանել: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից այն կորցրել է իր արժեքի 23 տոկոսը, մինչդեռ ինֆլյացիան նախկինի պես երկնիշ է: Տոկոսադրույքի բարձրացումը, այն էլ այդքան կտրուկ, անակնկալ էր տնտեսագետների համար: Գործակալության կողմից հարցված 17 փորձագետներից միայն երեքն էին սպասում նման փոփոխության: Չնայած այս քաղաքականության ակնհայտությանը, դրան կարող էր խանգարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշումը, որը պնդում է շարժվել այլ ուղղությամբ: Այս կապակցությամբ գործակալությունը սեպտեմբերի կեսերին իջեցրել է երկրի ինքնիշխան վարկանիշը մինչեւ B2՝ սա այնպիսի երկրների մակարդակն է, ինչպիսիք են Ռուանդան եւ Ուգանդան: Էրդողանը դա անվանենել է Թուրքիայի դեմ «տնտեսական պատերազմի» փուլ եւ ասել է, որ վարկանիշները ոչինչ չեն նշանակում: Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները արտաքին օգնություն են փնտրում: Կատարի կողմից տրամադրված 10 միլիարդ դոլար վարկը մայիսին եւ հուլիսին բավական էր, բայց օգոստոսից փողերը կրկին սկսել են չբավականացնել։
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03