Նոր կառավարությունից իշխող ՀՀԿ-ն ակնկալում է տնտեսական երկարաժամկետ աճի համար համապատասխան հնարավորությունների ստեղծում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ ակնկալում են նաև տնտեսության մեջ ներդրումային միջավայրի փոփոխություններ:
Աշոտյանի խոսքով՝ առաջարկվող ծրագիրը պետք է լինի ոչ թե կարճաժամկետ, այլ՝ երկարաժամկետ:
«Ամեն կառավարություն ինքնին պատմական է, ելնելով հանրությունից բխող ազդակներից, որոշում է կայացվել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ: ՀՀԿ անունից շնորհակալություն ենք հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իր կատարած աշխատանքի համար»,- նշեց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ իրենք ակնկալում նոր զարգացումներ, այնպիսի միջավայրի ձևավորում, որը Հայաստանին թույլ կտա էլ ավելի լավ օգտագործել իր հանրային ռեսուրսը, մարդկային կապիտալը: Խոսքն այստեղ չի գնում միայն հայաստանցիների, այլ համայն հայության մարդկային կապիտալի մասին:
Իսկ հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք նոր կառավարության կազմը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ խորհրդի այսօրվա նիստում այդ հարցը չի քննարկվել: «Չի քննարկվել կաբինետի անվանական կազմը, պորտֆելների բաշխման հարցը: Ակնհայտ է, որ կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն հուշագրի համատեքստում, կան համապատասխան ժամկետներ, դրանք են՝ վարչապետի նշանակման համար մինչև 10 օր, 20 կաբինետի ձևավորման համար ու ևս 20 օր ծրագրի ձևավորման համար»- նշեց Աշոտյանը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականներից արդեն շտապել են հայտարարել, որ լուրջ փոփոխություններ են սպասվում, կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Կլինեն լուրջ փոփոխություններ, բայց անվանական հարց չի քննարկվել: Վստահ եմ, որ ապագա կազմը լինելու է համախոհների թիմ, որոնք կկարողանան կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերներին տալ համապատասխան լուծումներ»:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55