Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սարամեջցիներին տված խոստմանը հավատարիմ, նախօրեին այցելել է Սարամեջ համայնք՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, բնակչության դժգոհության պատճառներին: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ: Բանն այն է, որ օրեր առաջ, Սարամեջ համայնքի մի խումբ բնակիչներ մարզպետարանի բակում տեսակցել էին մարզի ղեկավարին, ներկայացրել իրենց բողոքը՝ կապված համայնքային մի շարք խնդիրների հետ, իրենց դժգոհությունը նաև՝ համայնքապետի և ավագանու ոչ ռացիոնալ աշխատանքի վերաբերյալ: Մինչ համայնքի բնակիչների հետ հանդիպումը՝ Ա. Ղուկասյանը ծանոթանում է նախորդ տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված համայնքի գլխավոր ճանապարհի շուրջ 300 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ասֆալտի խտությունը համապատասխանում է չափորոշիչներին, սակայն շինարարական կազմակերպությունը ասֆալտի մակերևութային մշակումն անորակ կերպով է իրականացրել, ինչն էլ առաջացրեց մարզի ղեկավարի դժգոհությունը: Ա. Ղուկասյանի պահանջն է՝ մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր խնդիրները: Շինարարը խոստացավ վերացնել անորակությունները, նաև վստահեցրեց. երեք տարի ճանապարհի երաշխիքային սպասարկում կիրականացնեն: Համայնքում այս տարի սուբվենցոն միջոցներով նաև գիշերային լուսավորության համակարգ է կառուցվում՝ տեղադրվել է 90 նոր լուսատու. այստեղ ևս մարզպետը խնդիրներ է արձանագրում և պահանջում՝ շտկել ամենասեղմ ժամկետներում: Մարզպետարանի պաշտոնյաների հանդիպումը համայնքի բնակիչների հետ համայնքապետարանում էր: Ա. Ղուկասյանի առաջին նկատառումն է՝ համայնքում իրականացվում է ոչ արդյունավետ կառավարում. համայնքի տարեկան բյուջեն շուրջ 46 մլն դրամ է, որից 30 մլն դրամը ծախսվում է համայնքապետարանի կառավարման ապարատի վրա: Համայնքում յուրաքանչյուր տարի առավելագույնը մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, մինչդեռ Ա. Ղուկասյանը համայնքի բնակիչներին վստահեցնում է, սեփական միջոցները արդյունավետ կառավարելով՝ համայնքային բյուջեից սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կարելի է յուրաքանչյուր տարի ներդնել 18-20 մլն դրամ, իսկ այդ գումարը պետությունը պատրաստ է կրկնապատկելու և եռապատկելու. -Յուրաքանչյուր տարի սուբվենցիոն ծրագրերի հայտերի քննարկման ժամանակ առաջարկում ենք՝ շատ ծրագրեր ներկայացնել: Այն համայնքները, որոնք արդյունավետ են տնօրինում իրենց միջոցները կարողանում են առավելագույն թվով ծրագրեր իրականացնել, ինչից շահում է համայնքը և բնակիչը,-ասում է Ա. Ղուկասյանը՝ որպես օրինակ ներկայացնելով այլ համայնքների, որտեղ բնակչության գրեթե նույն թվաքանակի և համարժեք բյուջեի պարագայում աշխատակազմում գրեթե կիսով չափ ավելի պակաս աշխատակիցներ կան և կրկնակի անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում: Սարամեջ համայնքում, ինչպես նշեցին բնակիչները, ոռոգման համակարգի կառուցման, ճանապարհի բարեկարգման, նոր կառուցված թաղամասի գազաֆիկացման, ինչպես նաև մանկապարտեզի կառուցման անհրաժեշտություն կա: Մարզի ղեկավարը հորդորում է համայնքի ղեկավարին և ավագանուն. համայնքում մասնակցային կառավարում իրականացնել, բնակիչներին հանգամանորեն ներկայացնել բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Նրանց հետ համագործակցությամբ նաև որոշել համայնքի ամենառաջնային խնդիրները և ներկայացնել հաջորդ տարի սուբվենիցոն ծրագրերով իրականացնելու համար: Համայնքի բնակիչներին էլ մարզի ղեկավարը խորհուրդ է տալիս լինել ավելի նախաձեռնող և պահանջատեր: Գ. Մարկոսյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնում ցանկացած օր այցելել համայնք և ակտիվ երիտասարդների հետ քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհներ նախանշել:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55