Յոթի խմբի (G7) (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) ֆինանսների նախարարները, հավանաբար, սեպտեմբերի 25-ին հանդես կգան նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աղքատ երկրների համար պարտքի բեռի թեթեւացման ծրագրի երկարաձգման նախաձեռնության պաշտպանությամբ: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։ Գործակալության տվյալներով՝ «Մեծ յոթնյակի» երկրների խորհրդաժողովը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին հեռավար ձեւաչափով, նախարարները կքննարկեն գլոբալ տնտեսական իրադարձությունները կորոնավիրուսի շարունակվող ներգործության ֆոնին: Աղբյուրները նշում են, որ քննարկման ընթացքում պլանավորվում է բարձրացնել աղքատ երկրների պարտքի տնտեսապես ընդունելի լինելու հարցը, որոնց պարտքի մակարդակը բարձր էր նաեւ մինչեւ համավարակն սկսվելը: Ապրիլին G20-ն աղքատ երկրներին իրավունք է տվել արտաքին սուվերեն պատքի վճարումները, ներառյալ դրա սպասարկումը, դադարեցնելու մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ կերպ ազատված ավելի քան 20 միլիարդ դոլարը պետք է հատկացվի համավարակի դեմ պայքարին: Կորոնավիրուսի վարակի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչեց համավարակ: Բոլոր երկրներն ու տարածքները հարկադրված էին ձեռնարկելու սանիտարա-համաճարակաբանական բնույթի զանազան արտակարգ միջոցներ, ինչը հանգեցրել է միջազգային խորը տնտեսական ճգնաժամի: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի անկում գրեթե 5 տոկոսի չափով, բայց այն կվերականգնվի եւ հաջորդ տարի կաճի 5,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55