Չինական SinoVac դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որն այն մշակում է, պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին ամբողջ աշխարհով, այդ թվում` ԱՄՆ-ում տարածելու համար, փոխանցում է AP-ն:
Գործադիր տնօրեն Ին Վեյդունը խոստացել է ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությանը դիմում ներկայացնել ԱՄՆ-ում CoronaVac-ի վաճառքի համար, եթե պատվաստանյութն անցնի մարդկանց վրա փորձարկումների երրորդ եւ վերջին փուլը: Նրա խոսքով` իրեն անձամբ փորձարարական պատվաստանյութ է ներարկվել:
«Մեր նպատակն է պատվաստանյութը տրամադրել ամբողջ աշխարհին, այդ թվում` ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ այլ երկրներին»,- ասել է նա:
ԱՄՆ-ում, Եվրամիությունում, Ճապոնիայում եւ Ավստրալիայում կոշտ կանոնակարգերը պատմականորեն արգելափակել են չինական պատվաստանյութերի վաճառքը: Սակայն Ին Վեյդունը կարծում է, որ այդ պրակտիկան կարող է փոխվել:
SinoVac-ը մշակում է Չինաստանի պատվաստանյութի չորս խոշոր թեկնածուներից մեկը` պետական SinoPharm-ի հետ միասին:
Ավելի քան 24.000 մարդ է մասնակցում CoronaVac-ի կլինիկական փորձարկումներին Բրազիլիայում, Թուրքիայում եւ Ինդոնեզիայում, լրացուցիչ փորձարկումներ են նախատեսված Բանգլադեշում եւ, հնարավոր է, Չիլիում, հայտնել է Ին Վեյդունը: Նա նշել է, որ SinoVac-ն ընտրել է այս երկրները, քանի որ այնտեղ կային լուրջ բռնկումներ, մեծ քանակությամբ բնակչություն եւ հետազոտության եւ զարգացման սահմանափակ հնարավորություններ:
Ընկերությունը կանխատեսում է, որ մինչեւ հաջորդ տարվա փետրվար կամ մարտ կկարողանա պատվաստանյութի մի քանի հարյուր միլիոն չափաբաժին արտադրել:
SinoVac-ը սկսում է նաեւ CoronaVac-ի փոքր չափաբաժիններ փորձարկել Չինաստանում երեխաների եւ տարեցների վրա` նշելով աշխարհում դեպքերի աճն այս երկու խմբերի շրջանում: Ընկերությունը առաջնահերթ ուշադրություն կդարձնի պատվաստանյութերի տարածմանն այն երկրներում, որտեղ CoronaVac-ը փորձարկվում է մարդկանց վրա:
Վեյդունն ասել է, որ ինքն առաջիններից մեկն է ստացել փորձնական պատվաստանյութը մի քանի ամիս առաջ, այն բանից հետո, երբ մարդկանց վրա փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը լուրջ կողմնակի բարդություններ ցույց չտվեցին:
Այս տարվա սկզբին Չինաստանը թույլատրել էր թեկնածուների պատվաստանյութերի «շտապ կիրառումը» ռիսկային խմբերի համար, ինչպիսիք են սահմանապահները եւ բուժաշխատողները: Հունիսին SinoVac-ը SinoPharm-ի եւ CanSino-ի հետ միասին հաստատում էր ստացել եւ կարողացել էր CoronaVac-ի տասնյակ հազարավոր դեղաչափեր տրամադրել Պեկինի քաղաքային կառավարությանը:
SinoVac-ի աշխատակիցներն իրավունք ունեն պատվաստանյութն օգտագործել արտակարգ իրավիճակներում, քանի որ ընկերության ներսում բռնկումը կարող է խաթարել պատվաստանյութ մշակելու դրա կարողությունը: Այն ստացել է ընկերության աշխատակիցների շուրջ 90 տոկոսը: «Մենք վստահ ենք, որ COVI-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ մեր հետազոտությունները կարող են համապատասխանել ԱՄՆ եւ ԵՄ չափանիշներին»,- ասել է Վեյդունը:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56