ՅՈւՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի համաձայն, կանանց և երեխաների առողջության բարելավման գործում գրանցված ձեռքբերումների համար սպառնալիք են հակամարտությունները, կլիմայական ճգնաժամերն ու կորոնավիրուսը։ Այս մասին հայտնում են ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ «Պաշտպանելով առաջընթացը. վերելք, վերաձևակերպում, վերականգնում 2020թ.» զեկույցը ընդգծում է, որ 10 տարի առաջ «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման մեկնարկից ի վեր, որը գլխավորում էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, զգալի առաջընթաց է գրանցվել աշխարհում կանանց, երեխաների և դեռահասների առողջության բարելավման գործում․ .մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 2019 թվականին հասել էր բոլոր ժամանակներում գրանցված ամենացածր մակարդակին, . վերջին տասնամյակում ավելի քան 1 միլիարդ երեխա է պատվաստվել կանխարգելելի հիվանդությունների դեմ, . իմունիզացիայի և ծննդաբերության որակյալ ծառայությունների և մաքուր խմելու ջրի հասանելիության ցուցանիշը անցել է 80 տոկոսը, .2000 թվականից ի վեր մայրական մահացության դեպքերը կրճատվել են 35 տոկոսով՝ 2010 թվականից ի վեր գրանցելով ամենամեծ անկումը, . վերջին տասնամյակում մոտավորապես 25 միլիոն մանկական ամուսնություններ են կանխվել։ Այնուամենայնիվ, հակամարտությունները, կլիմայի անկայունությունը և կորոնավիրուսային համավարակը վտանգի տակ են դնում բոլոր երեխաների և դեռահասների առողջությունն ու բարեկեցությունը: Մասնավորապես, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը խորացնում է արդեն իսկ գոյություն ունեցող անհավասարությունները՝ հանգեցնելով առողջապահական կարևոր միջամտությունների խափանումների։ Սա, իր հերթին, անհամաչափորեն ազդում է առավել խոցելի կանանց և երեխաների վրա: Համավարակով պայմանավորված արգելափակումների գագաթնակետին 192 երկրներում փակվեցին դպրոցները, ինչի հետևանքով տուժել է 1,6 միլիարդ աշակերտ: Աճել են ընտանեկան բռնությունները, աղջիկների և կանանց նկատմամբ բռնությունները, ինչպես նաև՝ աղքատությունն ու սովը։ «Անգամ մինչև կորոնավիրուսային համավարակը, աշխարհի որևէ կետում յուրաքանչյուր վեց վայրկյանը մեկ մինչև հինգ տարեկան երեխա էր մահանում։ Համավարակի առաջին օրերից ի վեր հակամարտությունների գոտիներում և խոցելի միջավայրում ապրող միլիոնավոր երեխաներ է՛լ ավելի մեծ դժվարությունների են բախվել։ Մենք պետք է միասին աշխատենք համավարակի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ամրապնդելով առողջապահական համակարգերը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք պաշտպանել և փրկել կյանքեր»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: 2019 թվականին 5 տարեկանից ցածր 5,2 միլիոն երեխա և 1 միլիոն դեռահաս մահացել է կանխարգելելի հիվանդություններից: Յուրաքանչյուր 13 վայրկյանը մեկ նորածին երեխա է մահացել: Յուրաքանչյուր ժամը մեկ 33 կին մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ օրական 33,000 աղջիկ հարկադրված ամուսնացել է՝ մեծամասամբ տարիքով իրենից շատ ավելի մեծ տղամարդու հետ։ Զեկույցը կոչ է անում համաշխարհային հանրությանը պայքարել կորոնավիրուսի դեմ` միևնույն ժամանակ հարգելով այն պարտավորությունները, որոնք կարող են բարելավել կանանց և երեխաների կյանքը, որպեսզի չխորանա խոստումների և իրականության միջև առկա անդունդը: Զեկույցի համաձայն՝ վերջին տասնամյակում գրանցած կանանց, երեխաների և դեռահասների առողջությունը բարելավելու առաջընթացը չպետք է կրի համավարակի ազդեցությունը: Եթե երեխաների կանխարգելելի մահերի դեմ ուղղված պայքար չծավալվի, 2020-2030 թվականների ընթացքում կարող է մահանալ մինչև 5 տարեկան 48 միլիոն երեխա: Այս մահերի գրեթե կեսը բաժին կընկնի նորածիններին: «Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա» շարժման ներքո մեր համատեղ քայլերն առավել կարևոր են, քան երբևէ: Այսօր մենք պետք է վերահաստատենք մեր հանձնառությունը հանուն կանանց, երեխաների և ապագա սերունդների՝ ավելի առողջ, անվտանգ, արդար և կայուն աշխարհ ունենալու գործում», - նշել է ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34