Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ «Կովկաս-2020» ռազմական զորավարժությունները պլանային բնույթ են կրում և Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Դրանց մասին անցյալ տարվա դեկտեմբերին ենք հայտարարել, անցկացրել ենք համապատասխան դասընթացներ, անակնկալ ստուգումներ և զորավարժություններ: Եվ Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չկա, պարզապես գոյություն չունի: Այս զորավարժությունների ընթացքում աշխարհաքաղաքական բաժանում ենք իրականացրել, մեր տարածքում՝ Ռուսաստանի Դաշնությունում պայմանական պետություն ենք ստեղծել։ Եվ մարտական գործողություններն իրականացվել են այդ կողմերի (արևելյան և հյուսիսային) զորքերը` առանց որևէ սահմանային պետության հետ կապի»,- նշել է նա:
Գերասիմովը պարզաբանել է, որ ռուսական բանակը նման զորավարժություններ ամեն տարի անցկացնում է՝ ամեն անգամ փոխելով անցկացման վայրերը:
«Խոսքը արևմուտքի, արևելքի, կենտրոնի կամ հարավի մասին է: Այս տարի հերթը հարավային ռազմական շրջանինն է: Եվ այս օպերատիվ մարտական պատրաստության միջոցառումների ամբողջ շրջանը նախորդում է այս զորավարժություններին»,- նշել է գեներալը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը Հարավային ռազմական շրջանի տարածքում, ինչպես նաև Սև և Կասպից ծովերում: Ուսումնասվարժանքներին մասնակցում է շուրջ 80 000 մարդ, որոնց թվում՝ ԱԻՆ-ի և «Ռոսգվարդիայի» աշխատակիցներ, ինչպես նաև հազարավոր զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55