Առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի ծննդավայր Քյոթահիայի (Կուտինա) պաշտոնական տարեգրքում 20 էջանոց ծավալուն նյութ է ներառվել մեծ երգահանի և երաժշտագետի, երաժշտական ազգաբանի և երգչի, բանահավաքի և խմբավարի, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի մասին։ Այս մասին հայտնում է երաժիշտ, «Լավ Էլի» խմբի համահիմնադիր Մհեր Մանուկյանը։ 2019թ.-ին Քյոթահիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի հրատարակած թուրքալեզու տարեգրքում ներառվել են մանկավարժ Սոֆյա Քալանթարյանիև կոմիտասագետ, թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագէոզյանի համատեղ «Քյոթահիայում ծնված էթնոերաժշտագետը՝ Կոմիտաս Վարդապետը» հոդվածը՝ համեմված լուսանկարներով և Տիրան Լոքմագէոզյանի «Կոմիտաս Վարդապետի ստեղծագործած և հավաքած թուրքերեն երգերը» հոդվածը՝ թուրքերեն թարգմանված Տիրան Լոքմագէոզյանի կողմից։ Հրապարակումը արդյունք էր վանաձորցի 71-ամյա մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին Քյոթահիա նախաձեռնած՝ զարմանալի հանդիպումներով ու բացահայտումներով, անհավանական զուգադիպություններով լի ճամփորդության։ Պարզվել է, որ Կոմիտասի ծննդավայրում չգիտեն Կոմիտասի մասին նույնիսկ տեղի երաժշտական և գիտական համայնքներում, սակայն կարճ ժամանակում հաջողվել է պաշտոնական պայմանավորվածություն ձեռք բերել Քյոթահիայում կազմակերպելու Կոմիտասի ստեղծագործությունների համատեղ համերգ՝ Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի մասնակցությամբ, որը, ցավոք, հետաձգվել է համավարակի պատճառով։ Ավելին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ-թանգարանի տնօրինության հետ հանդիպումը հնարավորություն է ստեղծել մեր օրերում առաջին անգամ Կոմիտաս Վարդապետի անունը հնչեցնելու նրա ծննդավայրում, որի արդյունքը եղավ տարեգրքում հոդվածների հրապարակումը։ Այս նախաձեռնությունն անհնարին կլիներ առանց «Ակօս» թերթի լրագրող ԲեսսեԿաբակի, գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի և սյունակավար Բասքին Օրանի, ինչպեսնաև մի շարք սրտացավ թուրք մտավորականների։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34