Ներքաղաքական զարգացումներով կարևոր խնդիրներից հասարակության ուշադրության շեղելը այս իշխանությունների համար արդեն գործելաոճ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը:
«Երեկվա կալանավորման հիմնական խնդիրը հանրության ուշադրությունը դեպի ներքին դաշտ բերելն է՝ շեղելով այն իրավիճակից, որը ստեղծվել է Ադրբեջանի հետ հարաբերություններում: Հայաստանի իշխանությունները անգործության են մատնված՝ արտաքին մարտահրավերները զսպելու, դրանք կանխելու տեսակետից և հենց այս հարցով քննադատությունների ալիքը բարձրանում է, միանգամից հանրության ուշադրության շեղելու գործընթաց են սկսում»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ բացի այդ, իշխանությունները Գագիկ Ծառուկյանի կալանավորմամբ երկրորդ նապաստակն են փորձում որսալ մեկ կրակոցով և խոչընդոտել «Հայրենիք», ՀՅԴ, ԲՀԿ եռյակի նախատեսված հանրահավաքը՝ լավ հասկանալով, որ այս երեք ուժերը կարող են քաղաքացիների այնքան քանակ դուրս բերել հրապարակ, որով կփոշիացվի Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզը, որ վայելում է հանրության բացարձակ մեծամասնության վստահությունը:
Հրանտ Մելիք Շահնազարյանը նկատեց, որ ամեն դեպքում դա ժամանակավոր լուծում է, և երբ տեսնեն, որ չի ստացվում, հնարավոր է՝ նորից գործի դնեն կորոնավիրուսի գործոնը և ընդհանրապես հավաքների իրականացումը արգելեն: Ըստ նրա՝ իշխանությունները անհանգստացած են այս հանրահավաքով:
«Այս կալանավորումը առաջին հերթին հանրային դժգոհության առիթ է դառնալու, հնարավոր է՝ արդեն այսօր ականատես լինենք բողոքի տարբեր ակցիաների, ինչը կնպաստի ընդդիմադիր դաշտի միասնականանալուն, բայց գլխավոր զարգացումները դեռ առջևում են: Սա դեռևս կուտակվող դժգոհություն է, և չեմ կարծում, որ այս կալանավորումը շատ լուրջ քաղաքական իրավիճակ կփոխի այս փուլում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ արտաքին աշխարհի արձագանքին, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ հավանաբար կտեսնենք մի քանի հրապարակում ռուսական մամուլում, իսկ արևմտյան գործընկերների թույլտվությունը Նիկոլ Փաշինյանն ունի: «Նիկոլ Փաշինյանն ունի աջակցություն Արևմուտքում և Արևմուտքի գործընկերները որևէ քննադատական խոսք չեն ուղղել, որովհետև իրենք Նիկոլ Փաշինյանի առաջ այլ խնդիրներ են դրել և դրանք լուծելու համար պատրաստ են աչք փակել իրենց համար արժեք հանդիսացող ժողովրդավարության վրա: Իսկ այդ խնդիրները հիմնականում անվտանգային են և հիմքում Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մրցակցությունն է, և Ռուսաստանին ամեն կերպ փորձելու են զսպել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել երեկ դատարանի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34