Հայաստանը պետք է ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինի հակաամերիկյան կամ հակառուսական: Ահա այս պետք է լինի երկրի քաղաքականությունը:
Մեկ այլ թյուրիմացության մասին, որն այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական ուժերով, և որ իբր թե Հայաստանի նախագահը պետք է նշանակվի կամ ԱՄՆ-ից, կամ ՌԴ-ից: Այսինքն, ով չունենա Ամերիկայի, կամ
Ռուսաստանի աջակցությունը, որևէ շանս չունի Հայաստանի նախագահ դառնալու: Սա էլ ահավոր մի շփոթություն է, ավելի մեծ նիհիլիզմ ու հուսահատություն բերող բան դժվար է պատկերացնել:
Կամ մեր ժողովրդին որքան պետք է արհամարհես, որ այդպիսի կարծիք հայտնես: Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր և նրան նախագահ դարձնել: Որևէ տեղ այդպիսի բան որևէ մեկին չի հաջողվել, շատերն ասում են,թե Սահակաշվիլիին նախագահ դարձրեցին ամերիկացիները, Յուշչենկոյին՝ ամերիկացիները, կամ Յանուկովիչին` ռուսները:
Սրանք անլուրջ դատողություններ են: Այդ մարդիկ իրենք իրենց ստեղծեցին: Սահակաշվիլին կարողացավ Վրաստանում համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին, դառնալ լիդեր, և դրանից հետո դառնալ քաղաքական գործոն, որից հետո, իհարկե, արտաքին ուժերի աջակցությունը կարող էր որոշ դեր խաղալ:
Զրոյից որևէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44