Ազգային ժողովում այսօր կայացած արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, արդյո՞ք սփյուռքում գտնվող և մարտերին մասնակցելու պատրաստակամություն հայտնած մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, թե ոչ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կրոնավիրուսով պայմանավորված՝ կոմունիկացիոն խնդիրներ կան, բայց ամբողջ հայկական և սփյուռքի ներուժը պետք է օգտագործել: Նրա խոսքով՝ միջազգային հանրությանը պետք է շատ հստակ կարողանալ հիմնավորել , թե ո՞վ է նախահարձակ կողմը։
«Բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերը, հասարակական կազմակերպությունները, անհատները, սփյուռքի կազմակերպությունները և անհատները սոցիալական ցանցերով պետք է այս ինֆորմացիան տեղ հասցնենք: Երկրորդ՝ կարևոր ինֆորմացիան, այն է, որ ադրբեջանական զինուժը քաղաքացիական բնակչության հանդեպ հարվածներ է հասցնում և երրորդ՝ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից, և միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի Թուրքիայի հետագա ապակայունացնող գործողությունները զսպելու համար: Սա շատ կարևոր փորձություն է մեր համահայկական ներուժի համար»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժն Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Ադրբեջանական կողմը նույնպես ունի մարդկային կորուստներ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական գործողությունները շարունակվում են։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55