Հունաստանի կառավարությունը, որը դատապարտում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի «հավասարազոր մոտեցումը» Հունաստանին և Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովում, նույնն արեց Արցախի դե-ֆակտո հանրապետության ու Ադրբեջանի միջև բախումների հետ կապված։ Այս մասին գրում է հունական Greek City Times-ը, հավելելով, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անցյալ ամիս ուժեղ աջակցություն էր հայտնել Հունաստանին, երբ Թուրքիան խախտեց նրանց ծովային տարածքը և մայրցամաքային սահմանները:
«Այնուամենայնիվ, չնայած Հայաստանի կողմից Հունաստանին և Կիպրոսին հստակ աջակցությանն Արևելյան Միջերկրական ծովում ընդդեմ Թուրքիայի ագրեսիայի, Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ «հավասար հեռավորության» թույլ հայտարարություն, որում ասվում է, որ «առանձնակի մտահոգությամբ ենք դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը, որը հանգեցրել է նաև քաղաքացիական զոհերի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սեղան։ Միջազգային իրավունքի համաձայն՝ վեճերի խաղաղ կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ճանապարհն է: Մենք ակնկալում ենք, որ շահագրգիռ կողմերի և երրորդ կողմերի յուրաքանչյուր գործողություն և հայտարարություն կլինի այս տրամաբանության մի մասը՝ խուսափելով լարվածության հրահրումից»»,-գրում է կայքն ու հավելում, որ ԱԳՆ-ն հայտարարության մեջ մեկ անգամ չի նշել Հայաստան, Ադրբեջան կամ Թուրքիա: Հիշեցվում է նաև, որ այս ամսվա սկզբին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Բաքվում Հունաստանի նորանշանակ դեսպանին բացահայտ ասել էր, որ «մենք աջակցում ենք նրանց [Թուրքիային] բոլոր հարցերում, ներառյալ Արևելյան Միջերկրական ծովում հետախուզության հարցում»: Ընդամենը օրեր առաջ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին Ադրբեջան էր տեղափոխում՝ հայերի դեմ պայքարելու համար, ինչպես հաղորդել է հունական City Times-ը: Հունաստանի սոցիալական լրատվամիջոցների օգտվողները վրդովված են և ընդգծել են այս կեղծավորությունը Twitter-ում։ Հունաստանի ԱԳՆ-ի թվիթնը տարածվել է դատապարտող մեկնաբանություններով։ Բաբիս Կալիգոսֆիրիսը գրել է. «Հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նախարարությունը, փոխանակ Հայաստանի կողմը գրավի, գոնե բանավոր, օդապարիկ է ծածանում։ Մենք խոսում ենք վտանգավոր մարդկանց մասին»: Դենիս Կասավետիսը գրել է. «Կարդացեք հայտարարությունը… այնուհետ մենք մեղավոր կլինենք, որ կորցրեցինք վստահությունը մեր արտաքին քաղաքականության հանդեպ»: Ջորջ Կարադիմոսն ընդգծել է. «Այս խայտառակ հայտարարությունից հետո մենք բոլորս հասկացել ենք, թե ինչ է հետևելու Թուրքիայի հետախուզական աշխատանքներին: Մերկելի ասածը»: Ջոն Բարբագիանիսը գրել է․ «Ամոթալի հայտարարություն»: Կայքի փոխանցմամբ, փաստորեն, ամբողջ մեկնաբանություններից և ռեթվիթներից ոչ մեկը չի սատարել Հունաստանի ԱԳՆ հայտարարությանը:
Աղբյուր` Panorama.am
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56