Հունաստանն ու ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածել ռազմավարական երկխոսության արդյունքներով: Աթենքի եւ Վաշինգտոնի միջեւ ռազմավարական երկխոսություն է կայացել Սալոնիկում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի միջեւ: Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրները հակված են երկկողմ հարաբերությունների եւ պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի ու առեւտրի ոլորտներում համագործակցության ամրապնդմանը: «Միացյալ Նահանգները եւ Հունաստանը կիսում են Արեւելյան Միջերկրական ծովում Հունաստանի դիրքորոշումն ու հաստատում իր համոզումը այն մասին, որ ծովային սահմանների ապառազմականացման հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքին համապատասխան: Այդ կապակցությամբ Միցյալ Նահանգները ողջունում են տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցելու Հունաստանի պատրաստակամությունը: Կողմերը հաստատել են 3 + 1 (Կիպրոս, Հունաստան, Իսրայել եւ ԱՄՆ) ձեւաչափով համագործակցության ամրապնդման ցանկությունը: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը կրկին հայտարարում են եվրոպական եւ տրանսատլանտյան ինստիտուտներում Արեւմտյան Բալկանների բոլոր երկրների ինտեգրմանն աջակցության մասին: Կողմերը մտադիր են հետագայում եւս ամրապնդել համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը հույս ունեն ընդլայնել երկու երկրների միջեւ առեւտուրն ու ներդրումները: Երկու կառավարությունները նշել են, որ Հունաստանն էապես լավացրել է իր պաշտպանությունն ու ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը 2019 թվականին: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը մեծ նշանակություն են տալիս արհեստական ինտելեկտի, կիբեռանվտանգության, 5G, ռազմավարական ենթակառուցվածքների մասնավորեցման ոլորտներում համագործակցությանը: Միացյալ Նահանգները եւ Հունաստանը ողջունում են Անդրատլանտյան գազամուղի հունական հատվածի կառուցման ավարտը: Երկու կողմերը ողջունում են EastMed Գազային ֆորումի հիմնումը»,-ասվում է հայտարարության մեջ:
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56